|
Փոխարժեքներ
18 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.04 |
| EUR | ⚊ | € 427.96 |
| RUB | ⚊ | ₽ 5.0736 |
| GBP | ⚊ | £ 491.3 |
| GEL | ⚊ | ₾ 137.59 |
Այսօր կառավարության նիստում էներգետիկայի ու բնական պաշարների նախարար Լևոն Յոլյանը ներկայացրեց որոշում, ըստ որի` կառավարությունը իրանական «Սանիր» ընկերությանը լիցենզավորման ենթակա գործունեություն իրականացնելու թույլտվություն կտա՝ Իրան-Հայաստան 400 կՎ էլեկտրահաղորդման օդային գծի կառուցման ծրագրի իրականացման նպատակով:
Ակնկալվում է, որ էլեկտրահաղորդման գծի և համապատասխան ենթակայանի կառուցումը հնարավորություն կտա երկու երկրների էներգահամակարգերի միջև էլեկտրաէներգիայի փոխանակման հզորությունը ներկայիս 300 ՄՎտ-ից հասցնելու 1000-1200 ՄՎտ-ի, միաժամանակ բարձրացնելու էներգահամակարգերի զուգահեռ աշխատանքի հուսալիությունը և ՀՀ էներգետիկ անվտանգությունը:
«Սանիր»-ը հանդես է գալիս էլեկտրաէներգիայի և ջրի արդյունաբերության ոլորտում` որպես կապալառու: Ընկերությունը հարուստ փորձ ունի տարբեր երկրներում, այդ թվում` Հայաստանում էներգետիկ ծրագրեր իրականացնելու գործում, մասնավորապես` նշված ընկերությունը Իրան-Հայաստան 220 կՎ էլեկտրահաղորդման առաջին և երկրորդ գծերի, ինչպես նաև Իրան-Հայաստան գազամուղի Մեղրի-Քաջարան հատվածի շինարարության գլխավոր կապալառուն է:
«Գծի կառուցումը նպատակաուղղված է գազ-էլեկտրաէներգիայի դիմաց ծրագրով հայկական կողմի ստանձնած պարտավորությունների կատարման, ինչպես նաև տարածաշրջանային համագործակցության ապահովմանը»,- նշված է նախագծի հիմնավորման մեջ: