|
Փոխարժեքներ
19 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 373.34 |
| EUR | ⚊ | € 440.35 |
| RUB | ⚊ | ₽ 4.8937 |
| GBP | ⚊ | £ 504.94 |
| GEL | ⚊ | ₾ 138.84 |
Երեւանի Օրբելի 63/1 բարձրահարկ շենքի բնակիչները բաց նամակով դիմել են Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանին:
Նամակում ասվում է.
«Հարգելի պարոն Մարության
Ձեզ են դիմում Օրբելի 63/1 շենքի բնակիչները։ Մեր շենքը խորհրդային տարիներին կառուցվել է Գիտությունների ազգային ակադեմիայի ակադեմիկոսների և թղթակից անդամների ընտանիքների համար։
Այսօր էլ շենքում բազմաթիվ վաստակաշատ, թեև արդեն ծեր, մարդիկ են բնակվում, որոնցից շատերն արդեն մեկ ամիս է զրկված են տնից դուրս գալու տարրական հնարավորությունից, քանի որ 9 հարկանի շենքի վերելակն արդեն մեկ ամիս է՝ չի աշխատում, իսկ քաղաքապետարանի կողմից գործուն քայլեր չեն ձեռնարկվում դրա վերագործարկման ուղղությամբ։
Խնդրում ենք ձեր անմիջական աջակցությունը՝ խնդրի լուծման հարցում»: