Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Եվրամիությունը երկուշաբթի՝ դաշինքի երկրների արտգործնախարարների հանդիպման ժամանակ, որոշել է հետաձգել Թուրքիայի դեմ հնարավոր պատժամիջոցները՝ դրական զարգացումների պատճառով:
«Մենք այսօր որոշել ենք պատժամիջոցներ չկիրառել Թուրքիայի դեմ, քանի որ տեսնում ենք, որ կան դրական փոփոխություններ: Այլևս թուրքական նավեր չկան Արևելյան Միջերկրական ծովի վիճահարույց տարածքներում. Թուրքիայի և Հունաստանի միջև նախնական բանակցությունները սկսվել են այս գիշեր Ստամբուլում: Դրանք բոլորը դրական ազդակներ են, որոնց մենք երկար ենք սպասել, և որոնք այժմ չպետք է ստվերվեն պատժամիջոցներով»,- հանդիպումից հետո ասել է Գերմանիայի արտգործնախարար Հայկո Մաասը, որն անցած շաբաթ այցելել էր Թուրքիա:
Այնուամենայնիվ, ԵՄ-ն պնդում է, որ Անկարան պետք է կատարի իր դիվանագիտական նախաձեռնությունները, իսկ դաշինքի արտաքին գործերի հարցերով ղեկավար Ջոզեպ Բորելը ասել է, որ պատժամիջոցների շուրջ աշխատանքը շարունակվում է. նշում է Sabah- ը:
«Միջոցառումների ցուցակը պատրաստ չէ: Սակայն հարցը դեռ փակված չէ»,- ասել է նա:
Նշվում է, որ դեկտեմբերի 10-ին Բրյուսելում կայացած հանդիպման ժամանակ ԵՄ առաջնորդները կազմել են պատժամիջոցների ենթակա թուրք պաշտոնյաների ցուցակ: Մինչ Ֆրանսիան, Հունաստանը և Կիպրոսը փորձում են կոշտ դիրքորոշում ցուցաբերել Թուրքիայի նկատմամբ, ԵՄ մյուս երկրները՝ տնտեսապես հզոր Գերմանիայի գլխավորությամբ, մինչ այժմ ավելի մեղմ մոտեցում են ցուցաբերել:
Թուրքիան վերջերս հաստատեց, որ ինքը դաշինքի մի մասն է և տեսնում է իր ապագան ԵՄ-ում՝ խոստանալով շարունակել ջանքերը՝ լիարժեք անդամակցության պայմաններ ապահովելու համար: Թուրք պաշտոնյաները նաև նշել են, որ անհամբերությամբ սպասում են առաջընթացի 2021 թվականին և ակնկալում, որ դաշինքը վճռական գործողություններ կձեռնարկի այս ուղղությամբ:
Թուրքիան և Հունաստանը երկուշաբթի սկսել են առաջին անմիջական դիվանագիտական շփումը՝ նախնական բանակցությունների տեսքով, որոնց նպատակը Արևելյան Միջերկրական ծովի տարածքային պահանջների շուրջ իրենց վեճերը լուծելն է: