|
Փոխարժեքներ
09 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.39 |
| EUR | ⚊ | € 445.43 |
| RUB | ⚊ | ₽ 4.7442 |
| GBP | ⚊ | £ 512.86 |
| GEL | ⚊ | ₾ 141.58 |
Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի միջև եռակողմ հայտարարության ստորագրման օրը ՀՀ կառավարություն ներխուժած անձինք հափշտակել են նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի դիվանագիտական անձնագիրը: «Արմենպրես»-ի հետ զրույցում Արտաքին գործերի նախարարի մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը նշեց, որ այն, ինչպես նաև մյուս 13 հափշտակված անձնագրերը չեղարկվել են:
«Նոյեմբերի 10-ին՝ մի խումբ անձանց ՀՀ կառավարության շենք ներխուժելու ժամանակ հափշտակվել է 14 ՀՀ դիվանագիտական անձնագիր, որոնք նույն օրը ՀՀ ԱԳՆ կողմից չեղարկվել են: Այդ անձնագրերի թվում էր նաև ՀՀ վարչապետի դիվանագիտական անձնագիրը»,- նշեց Նաղդալյանը:
Հունվարի 26-ին «Օրբելի» կենտրոնի նախկին փորձագետ, ՀՀ-ում անհասկանալի պայմաններում անցանկալի անձ հայտարարված և արդեն տևական շրջան Ղազախստանում գտնվող Անդրանիկ Հովհաննիսյանը սկանդալային տեղեկություններ էր հրապարակել այն մասին, թե ադրբեջանցիներն իրեն են տվել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի դիվանագիտական անձնագիրը:
Իսկ թե ինչու՞ է ՀՀ արտգործնախարարությունը հենց այս պահին հայտարարում այդ «գողոնի» մասին, կամ ինչու՞ սոցցանցում գրելու անսահման մեծ հակումներ ունեցող Փաշինյանը գողացված դուխիների, ժամացույցի և վարորդական իրավունք վկայականի հետ մեկտեղ չէր վկայակոչել նաև գողացված անձնագրերը՝ մնում է առեղծված: