Փոխարժեքներ
10 09 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 382.95 |
EUR | ⚊ | € 450.04 |
RUB | ⚊ | ₽ 4.6006 |
GBP | ⚊ | £ 519.82 |
GEL | ⚊ | ₾ 142.25 |
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, հյուսիսային Իրաքում Քուրդիստանի աշխատավորական կուսակցության հենակետերի վրա իր երկրի շարունակական օդային հարվածների ֆոնին, սպառնացել է հարևան արաբական հանրապետությունում թուրքական բանակի նոր գործողությամբ: Այս անգամ Անկարան մատնանշել է Իրաքի հյուսիս-արևմուտքում գտնվող Նայնավա (Նինվե) նահանգի Սինջար շրջան ներխուժելու նախապատրաստական գործողությունները:
Էրդողանը շեշտել է, որ պատրաստ է համատեղ գործողություններ իրականացնել ինչպես Բաղդադի կենտրոնական կառավարության, այնպես էլ Էրբիլում քրդական տարածաշրջանային ինքնավարության իշխանությունների հետ:
«Թուրքիան միշտ պատրաստ է Իրաքի հետ համատեղ գործողություններ իրականացնել ՔԱԿ-ի դեմ, բայց մենք չենք կարող բացահայտորեն հայտարարել այդ գործողությունների օրը»,- Ստամբուլում լրագրողներին ասել էր թուրք նախագահը:
«Մենք մի գիշեր կարող ենք հանկարծակի գալ այնտեղ»,- հավելել է Էրդողանը։
«Bir gece ansızın gelebiliriz - Մենք մի գիշեր կարող ենք հանկարծակի գալ այնտեղ» արտահայտությունը Թուրքիայում սպառնալիքի նշան է։ Թուրքիան իր տարբեր (ռազմական) գործողություններից առաջ գրեթե մշտապես բարձր մակարդակով նման արտահայտություն է անում, որը նշանակում է՝ սպասվող հարձակման ծրագրեր։