կարևոր
0 դիտում, 6 տարի առաջ - 2018-06-04 14:17
Տարածաշրջան

Էրդողանն ակնարկել է Իրաքի Քանդիլ շրջանում հակաքրդական նոր ռազմական գործողություններ սկսելու մասին

Էրդողանն ակնարկել է Իրաքի Քանդիլ շրջանում հակաքրդական նոր ռազմական գործողություններ սկսելու մասին

Թուրքիայի նախագահ  Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախընտրական քարոզարշավի շրջանակներում մեկնել է Դիարբեքիր (հայկական Տիգրանակերտ):

Ըստ Yeni Safak-ի` Էրդողանը ակնարկել է Իրաքի Քանդիլ շրջանում քուրդ զինյալների դեմ նոր ռազմական գործողություններ սկսելու մասին։ «Ոմանք Քանդիլից հայտարարություններ են հնչեցնում, սակայն դուք ուշադրություն մի' դարձրեք։ Դրա հերթն էլ կգա։ Քրդական հարցը  կարգավորելու ուղղությամբ արդեն հասել ենք հաջողության`Թուրքիայում արդեն քրդական հարց չկա»,-ասել է նա` նշելով, որ Թուրքիայի միակ խնդիրն ահաբեկչությունն է: