Միասին կարող ենք
կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2013-05-05 11:08
Իրավական

Հարձակվել են դիտորդի վրա, սպառնացել, հայհոյել

Հարձակվել են դիտորդի վրա, սպառնացել, հայհոյել
Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի խորհդրդի նախագահ Լեւոն Բարսեղյանը էլեկտրոնային նամակով ([email protected]) բողոք է հղել ՀՀ ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանին: Բողոքում ասվում է. «…Պարոն Մուկուչյան, Երեւանի 08/08 տեղամասում` 179 դպրոց, Օհանով, փ., Ա-3 թաղ., մի քանի հանրապետականներ լցվել են ներս պահանջում են ԶԼՄ ներկայացուցիչ (Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի www.asparez.amեւ «Գյումրի-Ասպարեզ» օրաթերթ) Կարեն Հարությունյանին եւ դիտորդ Ռուզան Գրիգորյանից (Թրանսփարենցի ինթերյեշնլ հակակոռուպցիոն կենտրոն ՀԿ)` դուրս գալ տեղամասից, տեսախցիկի լիցավորող սարքը գողացել են` հարձակվել են դիտորդի վրա, սկսել են սպառնալ, հայհոյել են վերջինիս, … Խնդրում եմ հրատապ միջոցներ ձեռք առնել ԶԼՄ ներկայացուցչի եւ դիտորդի իրավունքները վերականգնելու համար»: