|
Փոխարժեքներ
19 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.34 |
| EUR | ⚊ | € 407.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.3346 |
| GBP | ⚊ | £ 483.25 |
| GEL | ⚊ | ₾ 139.6 |
«Ինձ ուղարկեցին մի հայտնի ֆեյքի գրառում, թե ես պարում եմ ռեստրոանում։ Սա նորություն չէ, տարածվող ստի և կեղծիքի մասին խոսում ենք արդեն երկար տարիներ»։ Այս մասին ֆեյսբուքյան եթերում նշել է Լևոն Քոչարյանը։
«Իրականությունն այն է, որ եղել է հարսանիք մեր շատ սիրելի, լավ ընկեր լուսահոգի Վարդուհի Վարդանյանի որդու՝ Ռուբենի հարսանիքն է եղել:
Շատերը գիտեն իմ կնոջ՝ Սիրուշոյի և Վարդուհու կապն ու մտերմությունը: Մեզ առաջարկվել էր լինել քավոր: Մենք սիրով ընդունել ենք, մեզ համար մեծ պատիվ է: Մենք մասնակցեցինք պսակադրությանը եկեղեցում և այնուհետև ես ներողություն խնդրեցի հարսից, փեսայից և նրանց ընտանիքներից և ասացի, որ չեմ կարող մասնակցել հացկերույթին»,- ասել է Լևոն Քոչարյանը:
Մանրամասները՝ տեսանյութում: