Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Արցախ աշխատանքային այցի ընթացքում Գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը հանդիպել է Արցախի քաղաքաշինության նախարար Արամ Սարգսյանի հետ: Սփյուռքի գլխավոր հանձնակատարի գրասենյակը տեղեկացնում է, որ հանդիպմանը մասնակցում էին ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մեսրոպ Առաքելյանը, Քաղաքաշինության կոմիտեի նախագահի պաշտոնակատար Արմեն Ղուլարյանը, գրասենյակի ղեկավար Սառա Անջարգոլյանը:
Հանդիպման ընթացքում քննարկվել են Արցախում բնակարանային ծրագրերը, նշվել է, որ առկա են մինչև 10 հազար արցախցի ընտանիքներ, որոնք այս պահին կացարանի կարիք ունեն: Գլխավոր հանձնակատարն ընդգծել է, որ այցի նպատակը հենց տեղում իրավիճակին և կարիքներին ծանոթանալն է այն սփյուռքին ներկայացնելու և Արցախի զարգացման գործին արդյունավետորեն ներգրավելու համար: Կողմերը շեշտել են, որ օր առաջ պետք է սկսել բնակարանաշինական աշխատանքները:
Պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակել համագործակցությունը և սփյուռքի տարբեր համայնքներին ներգրավել Արցախի գյուղերի և քաղաքների վերաշինման և ամրապնդման աշխատանքներին:
Այնուհետ Զարեհ Սինանյանը Արամ Սարգսյանի ուղեկցությամբ այցելեց արագ կառուցվող փայտե բնակարաններ: