կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-03-17 22:04
Հասարակություն

Կառավարությունում քննարկվել են անտառների վերականգնման և զարգացման հիմնադրամի 2016 թ. ծրագրերը

Կառավարությունում քննարկվել են անտառների վերականգնման և զարգացման հիմնադրամի 2016 թ. ծրագրերը

Վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել ՀՀ անտառների վերականգնման և զարգացման հիմնադրամի (ԱՎԶՀ) հոգաբարձուների խորհրդի հերթական նիստը:
Համաձայն հաստատված օրակարգի՝ քննարկվել են ԱՎԶՀ-ի 2015 թ. գործունեության և ֆինանսատնտեսական հաշվետվությունները: Հիմնադրամի գործադիր տնօրեն Յուրի Ջավադյանը ներկայացրել է հաշվետու տարում կատարված աշխատանքները՝ անտառների վերականգնման և զարգացման ծրագրերի մշակման ու իրականացման, ինչպես նաև ֆինանսական միջոցների ստացման, տնօրինման և նպատակային օգտագործման ուղղությամբ: Հոգաբարձուների խորհուրդը հավանության է արժանացրել ներկայացված հաշվետվությունները: Մեկ այլ հարցով հաստատվել է նաև հիմնադրամի 2016 թ. հաստիքացուցակը և գործադիր մարմնի վարչակառավարչական ապարատի ծախսերի նախահաշիվը: 
Հաջորդիվ Յուրի Ջավադյանը հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամներին է ներկայացրել ԱՎԶՀ-ի 2016 թ. իրականացվելիք ծրագրերը: Հիմնադրամի գործադիր տնօրենը նշել է, որ առաջիկայում նախատեսվում է, մասնավորապես, նախապատրստական աշխատանքներ իրականացնել Սևանա լճին հարակից 10-ական հեկտար տարածքների անտառապատման ուղղությամբ: Բացի այդ, անտառտնկումների և ցանկապատման աշխատանքներ կիրականացվեն նաև Հրազդանի անտառտնտեսության 100 հա տարածքի վրա: 
Նիստում քննարկվել են նաև անտառների պահպանությանը, վերականգնմանը և նոր անտառների ստեղծմանը վերաբերող մի շարք հարցեր: Վարչապետը կարևորել է հանրապետությունում անտառների վերականգնման ուղղությամբ շարունակական և հետևողական աշխատանքների իրականացումը: