կարևոր
0 դիտում, 2 տարի առաջ - 2022-03-16 15:27
Տնտեսական

Ադրբեջանական կողմն սկսել է գազատարի վերանորոգման աշխատանքները. Արցախում գազամատակարարումը կարճ ժամկետում կվերականգնվի. Շտաբ

Ադրբեջանական կողմն սկսել է գազատարի վերանորոգման աշխատանքները. Արցախում գազամատակարարումը կարճ ժամկետում կվերականգնվի. Շտաբ
Մարտի 8-ից ի վեր ՀՀ կառավարության ու ռուս խաղաղապահների աջակցությամբ իրականացվող բանակցությունների շնորհիվ ադրբեջանական կողմն այսօր սկսել է վնասված գազատար խողովակի վերանորոգման աշխատանքները․ հայտնում են Արցախի տեղեկատվական շտաբից։
 
«Ուստի, պայմանավորվածության համաձայն՝ գազամատակարարումը կարճ ժամկետում կվերականգնվի, և Արցախի իշխանությունները գործադրում են բոլոր ջանքերը, որ դա տեղի ունենա ժամ առաջ:
 
Միևնույն ժամանակ, հորդորում ենք բոլոր բաժանորդներին պահպանել զգոնություն և համոզվել, որ գազամատակարարման վերականգնման պահին գազի արտահոսք ու արտակարգ պատահար տեղի չունենա:
 
Արցախի կառավարությունը հայցում է բոլոր քաղաքացիների ներողամտությունը հարուցված դժվարությունների համար և հավաստիացնում, որ Արցախի առջև ծառացած բոլոր հիմնախնդիրները կարող ենք հաղթահարել մեր միասնականության, վճռականության ու համբերության միջոցով», - նշված է հայտարարության մեջ։