Փոխարժեքներ
28 12 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 396.48 |
EUR | ⚊ | € 413.13 |
RUB | ⚊ | ₽ 3.76 |
GBP | ⚊ | £ 496.79 |
GEL | ⚊ | ₾ 142.11 |
Հայրենասիրությունը բարոյական եւ սոցիալ-քաղաքական սկզբունք է, որի էությունը հայրենիքի հանդեպ սերն ու վճռականությունն է`անհրաժեշտ պահին զոհաբերելու իր շահերը հանուն հայրենիքի: Նկարագրվող սկզբունքը ներառում է մարդկանց մոտ բարոյական բավարար գիտակցության, հայրենիքի հանդեպ սիրո եւ հավատարմության առկայությունը, քաղաքացիական պարտքը կատարելու ձգտումը եւ հայրենիքի շահերի պաշտպանության սահմանադրական պարտականությունները:
Հայրենասիրությունը ենթադրում է հպարտություն սեփական երկրի մշակույթի և հաղթանակների նկատմամբ, մշակութային ավանդույթները եւ ազգային արժեքները հարգելու անհրաժեշտությունը և նույնականացումը (երկրին, լեզվին, սովորույթներին պատկանելու առանձնահատուկ հուզական զգացում)։ Պարզ ասած՝ հայրենասիրությունը հայրենիքի և իր ազգության շահերը պաշտպանելու պատրաստակամությունն է, երկրի հանդեպ սերն ու նվիրվածությունը, բնակության վայրի և ծննդավայրի հետ կապվածությունը։
Հայրենասիրության թեմայով դատողությունները հաճախ տարբեր են, քանի որ այս բարոյական սկզբունքի իմաստի և նշանակության մասին մարդկանց մեծամասնության կարծիքը չի համընկնում։ Այդ պատճառով որոշ մարդիկ իրենց համարում են հայրենասեր, իսկ մյուսները՝ ոչ ։ Սակայն ընդհանուր է, որ մարդիկ առանձնացնում են՝ սահմանելով, թե ինչ է հայրենասիրությունը՝ սերն է իրենց հայրենիքի հանդեպ։ Երիտասարդ սերունդը բարոյական դաստիարակության բացերի պատճառով հաճախ չի հասկանում, թե ի՞նչ է հայրենասիրությունը՝ չնայած կրթական գործընթացի խնդիրները միշտ ներառում են մատաղ սերնդի բարոյահոգեբանական դաստիարակությունը։
Հասարակությունն անընդհատ փոխակերպվում է, նրա հետ փոխվում են նաև բարոյական նորմերը։ Եվ այն, ինչ մի ժամանակ անընդունելի էր համարվում, այժմ կարող է ընդունվել հասարակության կողմից: Բարոյական սկզբունքների ձևավորման գործում մեծ դեր են խաղում մշակույթը, բանակը, հոգևոր ուսմունքները, անձնական համոզմունքները, կրոնը և կրթությունը:
Հայրենասիրությունը զգացմունք է, որն անկեղծորեն հոսում է սրտից, դժվար է այն արհեստականորեն խաղալ: Շատ մարդիկ իրենց հայրենասեր են համարում, քանի որ երկրպագում են սպորտում՝ հաղթանակների համար, հպարտություն են զգում հայտնի հայրենակիցների համար եւ իսկապես սիրում են իրենց հայրենիքը: Հայրենասիրության դաստիարակությունը սկսվում է մանկությունից։ Դպրոցը, լինելով սոցիալական ինստիտուտ, համակարգային, խորը և հետևողականորեն խնդիր է դնում յուրաքանչյուր անհատին հայրենասեր դաստիարակել, քանի որ մանկական հոգեբանությունն առավել ընկալունակ է հոգևոր-բարոյական դաստիարակության նկատմամբ: Դպրոցում դաստիարակությունն ուղղված է որոշակի հայրենասիրական իդեալի հասնելուն։
Հայրենասերի ժամանակակից իդեալը գրագետ, բարձր բարոյական, ստեղծագործ մարդ է, որը հասկանում է հայրենիքի ներկայի և ապագայի հանդեպ պատասխանատվությունը, որն արմատավորված է իր ժողովրդի հոգևոր, ինչպես նաև մշակութային ավանդույթներով:
Հայրենասեր դաստիարակել կարելի է որոշակի բարոյական սկզբունքների զարգացման միջոցով։ Պարզվել է, որ յուրաքանչյուր անհատի բնորոշ է հավատարիմ մնալ իր ներքին համոզմունքներին, որոնք կոչվում են բարոյական սկզբունքներ: Իսկ հայրենասիրության սկզբունքը հայրենիքի հանդեպ սերն է, հոգատարությունը, բնության հանդեպ հոգատար վերաբերմունքը, Հայրենիքը թշնամուց պաշտպանելու պատրաստակամությունը, սեփական պատմության նկատմամբ հարգանքը և ազգային արժանապատվությունը, պետական նվաճումների նկատմամբ հպարտությունը:
Հասարակությունն այն ժամանակ հայրենասերներ կստանա իր հայրենիքի համար, երբ կլուծի ազգային մասշտաբային խնդիրները և կստեղծի բարոյական ուղենիշների համակարգ։ Այն կհայտնվի այնտեղ, որտեղ հարգում են մայրենի լեզուն, ինքնատիպ մշակույթն ու ժողովրդական արժեքները, որտեղ պահպանում են իրենց նախնիների հիշատակը։ Այնտեղ, որտեղ մշակութային, ինչպես նաև ընտանեկան ավանդույթներում պահվող հիմնական ազգային արժեքները սերնդեսերունդ են անցնում։
Հոգևոր և բարոյական դաստիարակության կարևոր նպատակն այն է, որ հասարակության սոցիալական պարտադիր պահանջները ուսուցիչները վերածեն յուրաքանչյուր աշակերտի անհատականության ներքին խթանների, ինչպիսիք են խիղճը, պարտքը, արժանապատվությունը, պատիվը: Դպրոցական տարիքում հասկանում են բարոյական նորմերի անհրաժեշտությունը։ Եթե երեխան չի սովորել աշխատել, պահպանել բնությունը, հարգել ավագներին, չի հավատում իր ունակություններին, ապա ապագայում ավելի դժվար կլինի սերմանել այդ հմտությունները: Այդ պատճառով հայրենասիրական դաստիարակության համակարգը պետք է դրվի դպրոցական տարիքում։
Փոքր քաղաքացիների հայրենասիրական դաստիարակությունը պետք է դառնա միավորող ուժ, որը կմեծացնի իսկական հայրենասերների սերունդ։ Երեխաները, դառնալով մեծահասակ, կկարողանան վերականգնել Հայրենիքի մեծությունը, կբազմապատկեն նրա ուժն ու հարստությունը, ավելի լավը կդարձնեն իրենց քաղաքացիների կյանքը։
Երիտասարդ քաղաքացիների հայրենասիրական դաստիարակությունը լուծում է այնպիսի խնդիրներ, ինչպիսիք են.
- հայրենիքի, ծննդավայրի պատմական անցյալի ուսումնասիրություն - բարոյական արժեքների զարգացում,
- ժողովրդի, ընտանիքի, ազգային ավանդույթների հարգում, հաղորդակցության մշակույթի խթանում, իրենց շրջանի հոգևոր, պատմական հարստությանը հոգատար վերաբերմունք,
- Հայրենիքին հավատարմորեն ծառայելու պատրաստակամություն:
Այսպիսով՝ հայրենասիրությունը, պարզ բառերով, անվերապահ սերն ու նվիրումն է ժողովրդին եւ իրեն պետության քաղաքացի համարելու ցանկությունը:
Մհեր Մելքոնյան
ՀՅԴ Արթիկի «Թաթուլ Կրպեյան» կոմիտեի ներկայացուցիչ