Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Նախարարության այն պնդումները, թե «Հայոց եկեղեցու պատմությունը» միացվում է «Հայոց պատմություն» առարկային, ճիշտ չեն. այսօր լրագրողների հետ հանդիպմանն ժամանակ ասաց ԵՊՀ Հայոց պատմության ամբիոնի վարիչ, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Արտակ Մովսիսյանը` անդրադառնալով ԿԳՄՍ նախարարության հորդորներին:
Նա հիմնավորեց. «Այսօր «Հայոց պատմության» ժամերը հիմնական դպրոցում 204 ժամ են, իսկ «Հայոց եկեղեցու պատմությանը»՝ 132 ժամ: Այսինքն՝ միավորման դեպքում պետք է ստացվեր 336 ժամ, իսկ իրականում առաջարկվող ծրագրում 255 ժամ է: Ավագ դպրոցում ընդհանրապես անհետանում են «Հայոց եկեղեցու պատմության» ժամերը, որովհետեւ ներկայումս գործող ծրագրում «Հայոց պատմություն» անցնում են 170 ժամ, իսկ առաջարկվող ծրագրում՝ 172: Այսինքն՝ գրեթե նույնական է առաջարկը: «Հայոց եկեղեցու պատմությունը» հիմա անցնում են 68 ժամ, իսկ առաջարկվող ծրագրում չկա, համենայն դեպս, «Հայոց պատմությանը» չի միացվել»:
Բանախոսի ուշադրությունից չի վրիպել նաեւ մեկ այլ կարեւոր փաստ. «Ուորդ համակարգում, երբ փնտրում ես քեզ հետաքրքրքող բառը, անմիջապես տակը բերում է տերմինը: Ինձ համար հետաքրքրական էր, փորձեցի փնտրել «Հայոց պատմության»` առաջարկվող այդ նոր ծրագրում, եւ «Հայոց պատմության» մեջ «համակեցություն» տերմինը ծրագրում կա 30 անգամ, «գլոբալիզացիան»՝ 14, իսկ «հայրենասիրություն» տերմինը՝ 0 անգամ»:
Մանրամասները՝ տեսանյութում.