Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը հիշեցրել է Նիկոլ Փաշինյանի 2020-ի հոկտեմբերի 14-ին արած հայտարարությունը, որտեղ նա ասում է, թե միայն պատերազմի սկսման կոնկրետ ժամը չեն իմացել, մնացածն անսպասելի չի եղել: Պատգամավորը միացրել է անգամ համապատասխան ձայնագրությունը, Փաշինյանը հերքելով, ըստ էության, հաստատել է, որ պատերազմի օրը լավ էլ հայտնի է եղել:
«2000-ականների մեկնարկից Ադրբեջանը հայտարարում է, որ ինքը պատրաստվում է ռազմական ճանապարհով լուծել Ղարաբաղի հարց: Երբ քննիչ հանձնաժողովը կձևավորվի և հետախուզության զեկույցներին հասանելիության կունենա, կտեսնեք, որ այնտեղ պարբերաբար այդ գնահատականը կա, որ հավանականություն կա պատերազմի: Այսինքն, այդտեղ գաղտնիք այդ առումով չկա: Այո, տեղը և ժամը չենք իմացել»,- ասել է նա՝ հավելելով, որ խնդիր կար հնարավոր պատերազմի մասշտաբների հետ կապված: