Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովում արտգործնախարար Արարատ Միրզոյանը ներկայացնում է ՀՀ կառավարության ծրագրի (2021-2026 թթ.) 2023 թվականի կատարողականի արդյունքները։ Մտքերի փոխանակության ժամանակ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանն ասաց․ «Պարզվում է, որ Շառլ Միշելի՝ 29 հազար 800 ք/կմ հայտարարությունից հետո, Փաշինյանն ասաց՝ Շառլ Միշելին սխալ թիվ ենք ասել։ Մեր երկրի ամենակարևոր տարածքային ամբողջականության լրջության մակարդակը Փաշինյանի ասած՝ սովետական հանրագիտարանն է, լավ է՝ մանկական հանրագիտարանը չի եղել»։
Պատգամավորը նաև մի քանի հարցադրումներ արեց ԱԳ նախարարին՝ հետաքրքրվելով Կրոնական ազատությունների միջազգային ալյանսին Հայաստանի անդամակցությունից,որը, Գեղամ Մանուկյանի խոսքով, փորձագետները խայտառակություն են որակել, Իրաքում ընդամենը 4 ամիս նշանակված ՀՀ դեսպանի հետ կանչելու խնդրից, ինչն ըստ պատգամավորի՝ անլուրջ դրսևորում էր և այլն։
Մանրամասն՝ տեսանյութում։