Փոխարժեքներ
30 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.27 |
EUR | ⚊ | € 414.32 |
RUB | ⚊ | ₽ 4.0524 |
GBP | ⚊ | £ 494.49 |
GEL | ⚊ | ₾ 138.29 |
Գերմանիայի արտաքին գործերի նախարար Հայկո Մաասը ակնարկել է Թուրքիայի հետ հարաբերությունների նոր փուլի մասին:
«Եկել է ժամանակը մոռանալու անցյալի դժվար տարաձայնությունները»,- ասել է նա իր թուրք գործընկեր Մևլյութ Չավուշօղլուի հետ հանդիպումից հետո:
Մաասը ժամանել է Թուրքիա` խթանելու բանակցությունները Հունաստանի հետ՝ կապված երկու երկրների միջև Միջերկրական ծովում քաղաքական և ռազմական վեճերի սրման հետ. հաղորդում է DPA-ն: Հաջորդ շաբաթ Թուրքիան և Հունաստանը երկկողմ բանակցություններ կանցկացնեն`լուծելու իրենց ծովային տարաձայնությունները, չնայած երկու կողմն էլ դեռ պետք է համաձայնության գան դրանց ծավալների վերաբերյալ:
Գերմանացի նախարարը նաև աջակցել է ԵՄ-ի առջև իր պարտավորությունները վերականգնելու՝ Թուրքիայի վերջին ջանքերին: «Ես շատ կցանկանայի, որ ԵՄ-ի և Թուրքիայի հարաբերությունները բարելավվեին, խորանային, և կողմերն օգտագործեին բոլոր հնարավորություններն ու ներուժը»,- շեշտել է նա:
Մաասը չի մեկնաբանել մարդու իրավունքների խնդիրները, սակայն նշել է, որ Չավուշօղլուի հետ քննարկել է նման դեպքեր:
Հիշեցնենք, որ դեկտեմբերին կայացած գագաթնաժողովում ԵՄ առաջնորդները համաձայնել են պատժամիջոցներ կիրառել Միջերկրական ծովում գազի որոնողական-հորատման աշխատանքներում ներգրավված թուրքերի նկատմամբ, սակայն ուղղակի գործողություններ չեն ձեռնարկել Թուրքիայի տնտեսության կամ կառավարության դեմ: ԵՄ առաջնորդները հետաձգել են ավելի խիստ պատժամիջոցները մինչև մարտ:
Ավելի վաղ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նույնպես ասել էր, որ Թուրքիան մտադիր է հավատարիմ մնալ ԵՄ-ին անդամակցելու գործընթացին:
Միևնույն ժամանակ, Չավուշօղլուն չորեքշաբթի բանակցություններ է վարել Եվրոպական խորհրդի և Եվրահանձնաժողովի բարձրաստիճան պաշտոնյաների, ինչպես նաև Եվրախորհրդարանի ներկայացուցիչների հետ: