|
Փոխարժեքներ
19 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.34 |
| EUR | ⚊ | € 407.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.3346 |
| GBP | ⚊ | £ 483.25 |
| GEL | ⚊ | ₾ 139.6 |
Թուրքիայի արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուն բացահայտ սպառնացել է Հունաստանին իր գերմանացի գործընկեր Հայկո Մաասի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ, չնայած նրան, որ վերջինս կոչ էր անում թուրքական կողմին՝ չվերադառնալ Աթենքի հետ լարվածության պրակտիկային: Այս մասին հայտնում է Orthodox Times հունական պորտալը:
«Հունաստանը չպետք է ենթարկվի այլ երկրների ազդեցությանը և անցկացնի զորավարժություններ, որտեղ ցանկանում է, և՝ ցանկացած այլ քայլ: Հակառակ դեպքում՝ մենք ոչ միայն միջադեպեր կունենանք, այլև կանենք այն, ինչ պետք է»,- հստակորեն զգուշացրել է Մևլյութ Չավուշօղլուն՝ քննարկելով Թուրքիայի ափին մոտ գտնվող Կաստելորիզո կղզու շուրջ վեճը Հունաստանի հետ: