կարևոր
0 դիտում, 6 տարի առաջ - 2017-11-27 12:34
Տարածաշրջան

Վրաստանին սպառնացել են ահաբեկչական պատերազմով

Վրաստանին սպառնացել են ահաբեկչական պատերազմով

Լուրեր են շրջանառվում, որ Վրաստանի իշխանությունները չեչենական խմբերից մեկից նախազգուշացում են ստացել, որ իրենց համախոհների վնասազերծումից հետո իրենք պատրաստվում են Վրաստանում այնպիսի գործողություններ իրականացնել, որ զբոսաշրջային պետության վերածվելու մտքի մասին երկրում ստիպված կլինեն մոռանալ: Այդ մասին գրում է Независимая Газета-ն:

JAM-news-ում հրապարակված հոդվածում Վրաստանի անվտանգության և զարգացման կենտրոնի տնօրենի տեղակալ Գիորգի Գոգուաձեն գրում է, որ երկիրը մտել է նոր իրականություն: «Եթե մինչ այժմ ահաբեկիչների հետ պատերազմին մենք հետևել ենք հեռվից, ապա ներկայումս այն մեզ մոտ է և մեր աչքի առաջ… »,- ասել է նա:

Նոյեմբերի 22-ին Թբիլիսիում տեղի ունեցած հատուկ հակաահաբեկչական գործողության ժամանակ մեկ մարդ է ձերբակալվել, սպանվել են հանցավոր խմբի անդամներից երեքը: Մեկ հատուկջոկատային զոհվել է գործողության ընթացքում: