Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Թուրքիան պետք է հրաժարվի գաղութային պատրանքներից, նա կա՛մ խաղաղ կհեռանա Լիբիայից, կա՛մ պատերազմ կստանա. ասել է Լիբիայի ազգային բանակի հրամանատար, ֆելդմարշալ Հալիֆա Հաֆթարը դեկտեմբերի 24-ին նշվող երկրի անկախության 69-րդ տարեդարձի կապակցությամբ: Այս մասին հայտնում է «Լիբիա 24» հեռուստաալիքը:
«Օկուպանտին և թշնամուն այլ ելք չի մնում, քան Լիբիան խաղաղ ու կամավոր լքելը, այլապես նա կկանգնի զենքի և ուժեղ կամքի առջև»,- ասել է Հաֆթարը:
Մինչև 1911 թվական Լիբիան Օսմանյան կայսրության մաս էր, մինչև 1942 թվականը՝ իտալական գաղութ, 1943 թվականին Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ այն գրավվեց Անգլիայի և Ֆրանսիայի կողմից, իսկ մինչև 1951 թվականին ձեռք բերեց անկախ պետության կարգավիճակ:
«Անկախությունն արժեք չունի, քանի դեռ թուրքական բանակը գրավում է մեր հայրենիքի մի մասը,- ասել է Հաֆթարը:- Ագրեսորը չի դադարում վարձկաններ ու տարբեր տեսակի զենքեր ուղարկել, պատերազմ հայտարարել լիբիացիներին՝ անտեսելով մեր երկրի կամքը, և թերագնահատել մարդկային արժեքները: Եթե առաջին կրակոցն ես արձակում, պատրաստ եղիր հաստատ մահվան»։
«Գաղութարարի ստվերում խաղաղություն չկա, և մեր երկրում նրա ներկայության շարունակմամբ մենք զենք կվերցնենք, որպեսզի հաստատենք այս խաղաղությունը մեր ձեռքերով և մեր ազատ կամքով», - ասել է նա: «Ավարտվեց ձեր (թուրքական) գաղութային պատրանքների դարաշրջանը, և դուք պետք է ընտրեք՝ հեռանալ կամ պատերազմ ստանալ»:
Հիշեցնենք, որ Լիբիայի ազգային համաձայնության կառավարությունը, որի դեմ պայքարում է Հաֆթարը, ունի Թուրքիայի աջակցությունը: Եգիպտոսը հայտարարել է, որ պատրաստ է զորք ուղարկել Լիբիա՝ ԼԱԲ-ին աջակցելու համար: