Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Վերջին շրջանում Երեւան քաղաքի բազմաբնակարան շենքերի բակային տարածքներում սնկի պես աճում է տեղադրվող արգելափակոցների թիվը, որոնք վերահսկողությունից դուրս են գործում: Նախ՝ հայտնի չէ, թե ովքեր կամ որ ընկերություններն են արգելափակոցների տեղադրման աշխատանքներն իրականացնում, ում հսկողությամբ:
Բայց սա դեռ ամենը չէ. «Ժողովուրդ» օրաթերթը փոքրիկ ուսումնասիրության արդյունքում պարզեց, որ բակային տարածքներում արգելափակոց տեղադրելու ծառայությունը հասնում է մինչեւ 500 հազար դրամի: Մարդիկ կան, որոնք այդ գործն անում են 450-480 հազար դրամով: Եթե բնակիչները 30-40 հեռակառավարման վահանակ են ուզում, հնարավոր է դրա հատը 3000 դրամով գնել, իսկ եթե մեկ կամ երկու հատի կարիք կա, ապա դրանց գները սկսվում են 6000 դրամից եւ հասնում են մինչեւ 15 հազար դրամի:
«Ես բնակարան եմ գնել, ուզում եմ մտնել բակ, պուլտ չունեմ Դիմում եմ պուլտ տան, ասում են՝ 2-3 ամիս սպասի, չունենք: Այսինքն՝ ես իմ քաղաքում ունեմ ազատ տեղաշարժի սահմանափակում: Սա Սահմանադրության խախտում է»,-դժգոհեց բնակիչներից մեկը՝ նշելով որ «պուլտը» վաճառում են առանց ՀԴՄ կտրոնի:
«Ժողովուրդ» օրաթերթը Երեւանի քաղաքապետարանից փորձեց ճշտել՝ արդյոք այս գործընթացը վերահսկվում է: Պարզվեց՝ արգելափակոցների մասով իրավահարաբերություններն օրենսդրությամբ կարգավորված չեն: Ուղղորդեցին Կենտրոն վարչական շրջան, որտեղից պարզաբանեցին, որ արգելափակոցների տեղադրումը վերահսկվում է վարչական շրջանի աշխատակազմի կողմից, օրինական է»: