|
Փոխարժեքներ
20 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 372.85 |
| EUR | ⚊ | € 438.88 |
| RUB | ⚊ | ₽ 4.9588 |
| GBP | ⚊ | £ 503.98 |
| GEL | ⚊ | ₾ 138.62 |
Օրերս ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի լիագումար նստաշրջանն ընդունել է օվկիանոսների և ծովերի օրենքի մասին տարեկան որոշումը, որը, ինչպես ամեն տարի, համաձայնեցվում է Հունաստանի կողմից. հայտնում է Greek Military Portal–ը։
Ըստ դիվանագիտական աղբյուրների՝ Թուրքիայի կողմից պահանջված համապատասխան քվեարկության ժամանակ 152 երկիր կողմ է քվեարկել, իսկ 4 երկիր (Կոլումբիա, Մադագասկար, Նիգերիա և Վենեսուելա) ձեռնպահ են մնացել: Դեմ քվեարկած միակ երկիրը Թուրքիան է՝ պատրվակով, թե զեկույցում հղում է արվում ՄԱԿ-ի «Ծովի իրավունքի մասին» կոնվենցիային:
Դիվանագիտական աղբյուրները շեշտում են, որ Թուրքիան իր դիրքորոշմամբ ևս մեկ անգամ ցույց է տալիս իր լիակատար մեկուսացումը ՄԱԿ-ի վերոնշյալ կոնվենցիայի ունիվերսալության չճանաչմամբ, որը ՄԱԿ-ի անդամ երկրների ճնշող մեծամասնությունն ընդունում է: