կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-01-11 09:53
Հասարակություն

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Նրա համար փակ են լինելու ոչ թե փողոցները, այլ ամբողջ Հայաստանի երկինքը, նա այլևս չի վերադառնալու Հայաստան․ Վարդանյանը՝ Փաշինյանի մասին

Քանի որ Նիկոլին հաջողվել է գաղտագողի հասնել օդանավակայան, մենք հիմա դադարեցնում ենք այս գործողությունը և հայտարարում՝ եթե Մոսկվայում ստորագրվեց մի պայմանագիր, որը Հայաստանի և հայության շահերին դեմ է, նրա համար փակ է լինելու ոչ թե փողոցները, այլ ամբողջ Հայաստանի երկինքը, նա այլևս չի վերադառնալու Հայաստան՝ ըստ Yerkir.am-ի հայտարարեց ՀՅԴ անդամ Գերասիմ Վարդանյանը «Զվարթնոց» օդանավակայանում բողոքի ակցիայի ժամանակ, որի նպատակը Փաշինյանին թույլ չտալն էր հասնել օդանավակայան և մեկնել Մոսկվա։

Նա նշեց, որ քիչ առաջ իրենք տեղեկացել են, որ Նիկոլ Փաշինյանը ինչ-որ կերպ, ճողոպրելով, կարողացել է հասնել օդանավակայան և փախչել։ Բայց կրկին անգամ զգուշացնում են Նիկոլ Փաշինյանին, որ եթե որևէ հակահայ փաստաթուղթ ստորագրեց, ուրեմն նրա համար Հայաստանի երկիրնքը փակ է լինելու։

«Եվ, միևնույն ժամանակ, այս մեր գործողությամբ մենք կոչ ենք անում նրա հետ բանակցությունների նստողներին, որ լավ իմանան, որ այդ մարդը Հայաստանի Հանրապետությունը չի ներկայացնում և նրա կողմից որևէ ստորագրություն, որևէ բանակցություն, որևէ պայմանավորվածություն ընդունելի չէ Հայաստանի և հայության համար և վաղը վիճարկվելու է, քանի որ նա լեգիտիմ ղեկավար չէ, իսկ ոչ լեգիտիմ ղեկավարի հետ ձեռք բերված պայմանավորվածությունները վիճարկվելու են Հայաստանի վաղվա իրական իշխանությունների կողմից։ Դա դառնալու է քննարկման առարկա և մենք թույլ չենք տալու, որ ինչ-որ դավաճան, դասալիք, այստեղ-այնտեղ սողունի նման ճողոպրելով ման եկող Նիկոլ Փաշաևը կարողանա մեև պետության, մեր պետականության ու մեր ժողովրդի ապագայի ու ճակատագրի հետ խաղա»,-ասաց Գերասիմ Վարդանյանը։

Մանրամասն՝ տեսանյութում․