Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Ադրբեջանը ՀՀ-ի հետ խաղաղության փաստաթուղթ ստորագրելու նպատակ չունի․ փուլ առ փուլ բոլոր պահանջները կատարելու քաղաքականություն են որդեգրել։
Այս մասին այսօր՝ օգոստոսի 7-ին, «Տավուշը հանուն հայրենքի» շարժման ժամանակ լրագրողներին ասել է ՀՅԴ Տավուշի Մարզային կոմիտեի ներկայացուցիչ, ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը:
«Մի քանի օր առաջ է Ադրբեջանի նախագահը ասել, որ Զանգեզուրի միջանցքի հարցը օրակարգում է։ Մի քանի օր առաջա Օ Բրայենը ասաց, որ քննարկում են ինչ-որ միջանցքի հետ կապված ինչ-որ լկիցենզավորված կազմակերպություն պետք է վերահսկի այն: Ադրբեջանը մի հատ քաղաքականություն է որդեգրել, որ փուլ առ փուլ բոլոր պահանջները, որ կա, այդ պահանջները կատարվեն։ Ադրբեջանը Հայաստանի հետ խաղաղության փաստաթուղթ ստորագրելու նպատակ չունի, ձգտում է ստանալ առավելագույնը, իսկ այդ առավելագույնը Հայաստանի չգոյությունն է»,-ասաց նա։
Դանիելյանը նշում է, որ Ադրբեջանը ոչ մի կերպ չի հրաժարվել իր ծրագրերից։
«Եթե ինչ-որ մի կերպ ուզում են ասեն, որ ժամկետների հարց է, դա մոլորություն է։ Իրենք ցույց են տալիս, որ բացի հայկական կողմից, քննարկումներ կան, որ տարբեր կողմեր պիտի վերահսկեն միջանցքը։ Այս պահին էլ, որ սահմաններին սահմանապահներ են կանգնած, դա էլ խաբեություն է։ Ադրբեջանի զինվորները մի քանի տառի առաջ իրենց համազգեստները հանել են և սահմանապահների համազգեստ են հագել։ Ամեն ինչով զինված են, իսկ մեր պարագայում միայն ինքնաձիգով զինված սահմանապահն է կանգնած»,- ասել է նա։
Անդրադառնալով այն լուրերին, թե ադրբեջանցիները հետ են քաշվել Բերքաբերի դիրքերից, Դանիելյանը նշում է, որ եթե նման բան լիներ պաշտպանության նախարարությունը հաղորդագրություն կտարածեր:
«Բերքաբերի 900 հեկտարը ստացել են, որը որ ՀՀ տարածքն է, ասում էին Կիրանցից կտանք, ինչ-որ մի բան կվերցնենք, ինչ-որ մի բան վերցրե՞լ են, չկա նման բան»,-ասաց նա:
Ավելին՝ տեսանյութում: