Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Պաշտոնատար անձանց և պետությունների իրավական հայտարարությունները, ցավոք սրտի, ունենում են իրավական հետևանքներ՝ ըստ Yerkir.am-ի հայտարարեց փաստաբան Լևոն Գևորգյանը «Իրավական ուղի» կազմակերպության հրավիրած՝ «Ազգային աղետ և վերածնունդ․ իրավական բաղադրիչը» խորագրով մասնագիտական խորհրդաժողովի ընթացքում՝ խոսելով Հայաստանի ու Ադրբեջանի միջև սահմանները Խորհրդային Միության վարչական բաժանմամբ որոշելու իրավաչափության մասին։
Եթե պետության ղեկավարը մի քանի անգամ հայտարարի, որ կան միջազգայնորեն ընդունված սահմաններ կամ Սյունիքից ոչ մի սահման չի զիջվել, այդ հայտարարություները կարող են ունենալ իրավական հետևանքներ՝ մտահոգություն հայտնեց իրավաբանը։ Նա նշեց, որ այս կարգի հայտարարությունները անհապաղ շտկման կարիք ունեն։
Նա միջազգային փորձից օրինակներ բերեց, որոնք ապացուցում են, որ պետությունները կարող են ունենալ միջազգայնորեն ճանաչված սահմաններ միայն փոխադարձ համաձայնությամբ։
Իրավաբանը նկատեց, որ Ադրբեջանը 2008 թ-ից պնդում է իր արտաքին սահմանների անխախտելիությունը՝ հիմնվելով այն մոտեցման վրա, որ Խորհրդային Միության ներքին վարչական սահմանները պետք է վերածվեն նորանկախ պետությունների միջազգայնորեն ճանաչված սահմանների։ Այս կոնցեպտը, ըստ նրա, մշակվել է ապագաղութացման համատեքստում նախ՝ Լատինական Ամերիկայում, որի երկրները որոշել են իրենց միջև տարածքային վեճերը դադարեցնել արտաքին թշնամու դեմ պայքարելու համար։ Նույն սկզբունքը Աֆրիկայում է կիրառվել՝ կրկին բոլոր պետությունների փոխադարձ համաձայնությամբ։
«Այստեղ շատ կարևոր է, որ սահմանների շարունակականության սկզբունքը չի կարող գործել առանց բոլոր մասնակից սուբյեկտների փոխադարձ համաձայնության։ Տարածքային ամբողջականության սկզբունքը սկսում է գործել, երբ որևէ սուբյեկտի կողմից դա ճանաչվում է և սկսում է գործել արտաքին վտանգներից պաշտպանվելու համար, ոչ թե ներքին։ Եվ այդ սկզբունքը չի գործում, երբ պետության տիտղոսը հաստատված չէ և պետության ներսում անջատողական շարժումներ կան»,-մեկնաբանեց Լևոն Գևորգյանը։
Նա ընդգծեց, որ Խորհրդային Միության տրոհումը բոլորովին ապագաղութացման գործընթաց չէր։ Նա բերեց Աֆրիկայի օրինակը, որտեղ վերոնշյալ մոտեցումը կիրառվել է բացառություններով․ այսինքն, եթե մինչև գաղութացումը պետությունը ունեցել է պետականություն, ապա հաշվի են առնվել այդ պետականության սահմանները։
«Խորհրդային Միության փլուզման դեպքում պետք է արձանագրենք, որ մինչև Կարմիր բանակի մուտքը տարածաշրջանի պետությունները ունեցել են պետականություն, որը ճանաչված է եղել Ազգերի լիգայի կողմից։ Սա հիմք է տալիս պնդելու, որ ԽՄ ներքին՝ տեխնիկական բաժանումը իրավական հիմք չունի։
Նա հիմնավորեց, որ «միջազգայնորեն ճանաչված սահման» եզրույթը որևիցե իրավական արժեք չունեցող պնդում է, քանի որ ՄԱԿ-ի ԱԽ-ն տարածքի նկատմամբ տիտղոս որոշող սուբյեկտ չէ, այն ընդամենը այդ բանաձևի օգտին ստորագրած 13 պետություների դիրքորոշում է և զուտ քաղաքական, ոչ թե իրավական դիրքորոշում։
Լևոն Գևորգյանը առանցքային համարեց նաև պատմական դեպքերի հաջորդականությունը՝ բերելով մի քանի օրինակ միջազգային պրակտիկայից, երբ իրավական հարցերը հստակեցվել են պատմական զարգացումների հիմքով։
Նա հիշեցրեց, որ երբ 1828թ Թուրքմենչայի պայմանագրով Ցարական Ռուսաստանի ենթակայության տակ անցավ մեր տարածաշրջանը, այն բաժանվեց Երևանի, Ելիզավետպոլի և Բաքվի գուբերնյաների, որտեղ էթնիկ կոմպոնենտը որևէ դերակատարում չէր խաղում․ Երևանի գուբերնյան ամբողջապես հայկական կոմպոնենտ ուներ, Բաքվինը՝ ադրբեջանական, իսկ Ելիզավետպոլի գուբերնյան ուներ խառը կոմպոնենտ։ Ընդ որում մուսուլմանական տարրը 50+ էր, բայց նրանք ոչ միայն ադրբեջանցիներ էին, այլև քրդեր, թաթարներ և այլն։ Նա նկատեց, որ Նախիջևանը գտնվել է Երևանի գուբերնյայի կազմում։
Իրավաբանը նշեց, որ Խորհրդային Միությունը տարածքային վեճերը սառեցրեց 70 տարով, բայց վեճը սառեցվեց, երբ գոյություն ուներ միջազգային իրավունքի մեկ ռեժիմ, ապասառեցվեց, երբ այլ ռեժիմ էր։
Լևոն Գևորգյանը նաև այլընտրանքային տեսանկյունից մոտեցավ Արցախի ճակատագրի վերաբերյալ դիսկուրսին՝ նշելով, որ ճիշտ չէ այն սկսել Կովբյուրոյի՝ 1921 թ-ի որոշումից։
Մանրամասն՝ տեսանյութում․