|
Փոխարժեքներ
18 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.72 |
| EUR | ⚊ | € 442.6 |
| RUB | ⚊ | ₽ 4.7045 |
| GBP | ⚊ | £ 502.04 |
| GEL | ⚊ | ₾ 140.99 |
Իրավիճակը Ղարաբաղում ռուս խաղաղապահների պատասխանատվության գոտում համեմատաբար կայուն է, սադրանքներ չեն գրանցվել: Այս մասին ուրբաթ կայացած ճեպազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:
«Իրավիճակը ռուսական խաղաղապահ զորախմբի պատասխանատվության գոտում մնում է համեմատաբար կայուն: Առանձին միջադեպերը անհապաղ լուծվում են՝ համագործակցելով հայ և ադրբեջանցի գործընկերների հետ: Ոչ մի սադրիչ գործողություն չի արձանագրվել ռուս խաղաղապահների դեմ», - ասել է նա:
Զախարովան շեշտել է, որ Ռուսաստանը պատրաստ է նպաստել Լեռնային Ղարաբաղում խաղաղ կյանքի հաստատմանը, ինչպես նաև Հայաստանի ու Ադրբեջանի միջեւ վստահության ամրապնդմանը:
«Ինչ վերաբերում է սահմանին: Կցանկանայի ընդգծել իրավիճակը հայ-ադրբեջանական որոշակի տարածքներում, ևս մեկ անգամ շեշտում եմ՝ մենք ելնում ենք նրանից, որ այն ուղղակիորեն կապված չէ ԼՂ-ի հետ, այլ հետևանք է սահմանի միջազգային իրավական գրանցման բացակայության»,- հավելել է նա: