կարևոր
415 դիտում, 2 ժամ առաջ - 2025-10-16 17:53
Հասարակություն

Սրանց իրավական «բեսպրեդելը» սահման չունի, տանում են հայկականության ոչնչացման, որի առանցքում Եկեղեցին է․ Լևոն Քոչարյան

Սրանց իրավական «բեսպրեդելը» սահման չունի, տանում են հայկականության ոչնչացման, որի առանցքում Եկեղեցին է․ Լևոն Քոչարյան

«Նրանք անցնում են բոլոր իրավական, մարդկային, բարոյական սահմանները, եթե այս ամենը հանդուրժվի՝ վերջը հարձակումն է լինելու Մայր Տաճարի վրա»,-Բագրատ Սրբազանի և շարժման մյուս մասնակիցների գործով դատական հերթական նիստի ընդմիջմանը, որը հայտարարվեց որ դռնփակ է, դատարանի բակում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանը՝ խոսելով հոգևորականների ձերբակալումներից։

«Միշտ թվում է, թե սահման կարող է ունենալ սրանց այս իրավական «բեսպրիդելը», լկտիությունը, բայց ամեն անգամ իրենք ապացուցում են, որ չէ՝ կարող են ավելին։ Եվ հենց սրա մասին ենք մենք ամեն անգամ զգուշացնում և պայքարում սրա դեմ, որ հանրության այն հատվածը, ովքեր դեռ հույսեր են կապում այս իշխանության հետ, հասկանան, որ սրանք տանում են հայկականության ոչնչացմանը, որի առանցքը եկեղեցին է»,- ասաց Լևոն Քոչարյանը։