Փոխարժեքներ
27 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 391.63 |
EUR | ⚊ | € 412.31 |
RUB | ⚊ | ₽ 3.58 |
GBP | ⚊ | £ 494.04 |
GEL | ⚊ | ₾ 142.93 |
Փաշինյանի՝ այս օրերին ինքնամեկուսանալու հրահանգը, ըստ որոշ տեղեկությունների, տրվել է Կրեմլից. թեստի՝ բացասական լինելու արդյունքներից զատ, Մոսկվան պահանջել է նաև այս օրերին ինքնամեկուսանալ և չշփվել մարդկանց հետ, որպեսզի մի քանի օր անց հնարավոր լինի կազմակերպել նրա այցը ՌԴ:
Ի տարբերություն Փաշինյանի, Ադրբեջանի նախագահ Ալիևը ոչ միայն չի մեկուսացել, այլև ակտիվորեն հանդիպումներ է ունենում իր երկրի հասարակական-քաղաքական շրջանակների, գործարարների հետ, քննարկման առանցքային թեմաներից են, բնականաբար, Արցախի գրավված տարածքներում խոշորամասշտաբ ներդրումային ծրագրերի իրականացմանն առնչվող հարցերը:
Անշուշտ, Փաշինյանի մեկուսացումն այս փուլում միմիայն դրական կարող էր դիտվել, եթե հաշվի առնենք նրա՝ վերջին շրջանի գործունեության աղետալի հետևանքները պետության համար: Այդուհանդերձ, վերոհիշյալ իրողությունը ևս մեկ անգամ փաստում է, որ Փաշինյանը դրսի համար ոչ թե գործոն է, այլ գործիք, որին պահում են՝ մերթընդմերթ դուրս կանչելու և այս կամ այն թուղթը ստորագրելու համար: Արցախը վաճառած, սեփական տնտեսությունը, բանակը, պաշտպանական ողջ համակարգը տոտալ կերպով կազմաքանդած, երկիրն ավերած Փաշինյանը, բնականաբար, չի էլ կարող այլ կերպ վարվել այլևս. նա այսուհետ կա՛մ ստորագրելու է այն, ինչ շպրտելու են նրա առաջ, կա՛մ դրա բովանդակությունն «ըմբռնելու է» բանավոր կերպով:
Վ. Սարգսյան