Փոխարժեքներ
10 10 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 387.06 |
EUR | ⚊ | € 424.45 |
RUB | ⚊ | ₽ 3.99 |
GBP | ⚊ | £ 506.78 |
GEL | ⚊ | ₾ 141.79 |
Ֆրանսիայի ԱԳ նախարար Ստեֆան Սեժուրնեն այցելել է Երեւան: Հայ գործընկերոջ հետ համատեղ ճեպազրույցում նա հայտարարել է․ «Հայաստանը պետք է հնարավորություն ունենա պաշտպանելու իր տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը, իր բնակչությունը»: Ֆրանսիան ինչ-որ բանի է պատրաստում Հայաստանին։ Երեւանն ու Փարիզը կնքել են ռազմատեխնիկական մատակարարման մի քանի պայմանագրեր։ Ֆրանսիան Հայաստանին կմատակարարի «Կեսար» ինքնագնաց հաուբիցներ, ռադարներ, զրահամեքենաներ եւ զենիթահրթիռային համալիրներ։ Ավելի վաղ ՀՀ վարչապետը Ֆրանսիայի նորանշանակ վարչապետ Միշել Բարնիեին Հայաստան այցելելու հրավեր էր ուղարկել: Այսպես են մատնշվում հայ-ֆրանսիական ռազմաքաղաքական դաշինքի նախանշանները։ Իրավիճակը մեկնաբանում է Ստանիսլավ Տարասովը։
«Բանն այն է, որ Ֆրանսիան՝ ԱՄՆ-ի եւ Ռուսաստանի հետ միասին, ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամ երկրների շարքում է։ Իրականում այս խումբը չի աշխատում, թեեւ պաշտոնապես դեռեւս պահպանում է իր գործողությունների միջազգային մանդատը։ Դրա հիմնական սկզբունքը հակամարտող կողմերից հավասար հեռավորությունն է։ Բայց ղարաբաղյան երկրորդ պատերազմի ժամանակ միայն Ռուսաստանը հսկայական ջանքեր գործադրեց առճակատումը դադարեցնելու համար եւ հասավ 2020 թ-ի նոյեմբերի 9-ին եռակողմ խաղաղության համաձայնագրի ստորագրմանը: ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամ մյուս երկրներն այն ժամանակ քաղաքական պասիվություն ցուցաբերեցին։ Բայց հետո Փարիզը «Հայաստանի վրա Ադրբեջանի հարձակումը համեմատեց Ուկրաինայում Ռուսաստանի գործողությունների հետ» եւ սկսեց այդ հարցը բարձր դիվանագիտական մակարդակի հասցնել։ Ավելին, Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղության պայմանագրի ստորագրման ուղղությամբ նրա ձեռնարկած միջնորդական ջանքերը ձախողվեցին այն պատճառով, որ Փարիզը կորցրեց հավասար հեռավորության դիրքերը եւ կանգնեց Հայաստանի կողքին։ Ընդ որում՝ Ֆրանսիայի նոր արտգործնախարար Սեժուրնեն բոլոր «մեղքերի» մեջ․ չգիտես ինչու, մեղադրում է միայն Մոսկվային՝ շրջանցելով ԱՄՆ-ին, որը, որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամ, նույնպես պատասխանատու է իրադարձությունների զարգացման համար», - նշել է քաղաքագետը։
Նա ուշադրություն է հրավիրել այն հանգամանքի վրա, որ Բաքվի հասցեին Փարիզը շարունակում է արտահայտվել ուժային սցենարի իրականացման մասին։ Ընդ որում՝ Բաքուն, ինչպես եւ Մոսկվան, ֆրանսիական «դասացուցակում» դասվում է ավտորիտար պետությունների երկրորդ շարքին, այն դեպքում, երբ Հայաստանը համարվում է «թույլ, փոխարենը՝ ժողովրդավարական երկիր»։ Բայց իրականում Ֆրանսիայի քաղաքականության նպատակն Անդրկովկասում Ռուսաստանի ազդեցության նեղացումն է, այսպես կոչված, «եվրոպական քաղաքականույթան» շրջանակներում։
«Փարիզը Երևանը տանում է վրացական սցենարով։ Սեպտեմբերի 16-ից նոյեմբերի 14-ը Հայաստանում ստորագրություններ կհավաքեն Եվրամիությանը երկրի անդամկցության հարցով հանրաքվե անցկացնելու համար, ինչը Մոսկվայից հեռու մնալու քաղաքականության ցուցադրում է: Սակայն ամեն ինչ, ըատ հայ փորձագետների, կարող է ավարտվել ինչպես Վրաստանի դեպքում, որի իշխանությունները սկզբում երկար տարիներ իրենց երկիրը տանում էին Եվրամիություն, իսկ հետո կանգնեցրին այդ գործընթացը», - ամփոփել է Տարասովը։
Ստանիսլավ Տարասով
Աղբյուրը՝ iarex.ru-ի
Թարգմանությունը՝ Գայանե Մանուկյանի