կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-06-20 17:29
Տարածաշրջան

Թուրքիան գնալով մեկուսանում է

Թուրքիան գնալով մեկուսանում է

Թուրք լրագրող Զեյնել Լյուլեն T24.com.tr կայքում «Թուրքիան Կիպրոսի ափեր երկրորդ հորատող նավն է ուղարկում. ռազմական ակտիվությունը մեծանում է» վերնագրով հոդված է հրապարակել, որում անդրադառնում է նավթագազային որոնողական աշխատանքներին և տարածաշրջանում Թուրքիայի մեկուսացմանը:

«Մոտակա ամիսներին և տարիներին արտաքին քաղաքականության ամենակարևոր թեման Միջերկրական ծովի արևելյան շրջանը և այս տարածաշրջանում բնական գազի պաշարներն են լինելու: Արդեն սկսվել է միջազգային լարվածությունը: Տարածաշրջանային երկրների միջև քարտերի նոր վերաբաշխմանը նպաստող այս իրավիճակը գերուժերին էլ է ակտիվացրել: Թուրքիան էլ «Ֆաթիհ» նավից հետո այսօր ուղարկել է երկրորդ հորատող նավը` «Յավուզ»-ը: ԱՄՆ-ի գլխավորությամբ` ԵՄ-ն էլ հակադարձում է: Իսրայելը, Հունաստանը, Հարավային Կիպրոսը, Եգիպտոսը փորձում են Միջերկրականի արևելքում նոր էներգետիկ համաձայնագրեր կնքել:

Կիպրոսի հունական մասն էլ Թուրքիայի որոնողական աշխատանքներին խանգարելու համար սպառնում է ձերբակալել նավի անձնակազմին: Իսկ Թուրքիան, երկրորդ նավն ուղարկելով, ցույց է տալիս, որ լուրջ չի վերաբերվում այդ սպառնալիքներին: Թուրքիան չի ցանկանում դուրս մնալ տարածաշրջանում էներգետիկ բաշխումից :

Կիպրոսը, Հունաստանը, Իսրայելը, Իտալիան, Հորդանանը, Պաղեստինը և Եգիպտոսը ստեղծել են Արևելյան միջերկրածովյան ֆորումը: Բացի այդ` Կիպրոսը, Հունաստանը, Եգիպտոսը, Հորդանանը և Իսրայելը համագործակցում են: Այս ձևաչափին ԱՄՆ-ի և ԵՄ-ի աջակցությունն ամբողջական է:

Իսկ Թուրքիան տարածաշրջանում գնալով մեկուսանում է»,- գրել է թուրք լրագրողը: