|
Փոխարժեքներ
06 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.85 |
| EUR | ⚊ | € 422.87 |
| RUB | ⚊ | ₽ 4.2067 |
| GBP | ⚊ | £ 492.36 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Համա նահանգի Սալամիա քաղաքի շրջանում կիրակի երեկոյան ահաբեկիչների կողմից հարձակման են ենթարկվել երեք ավտոբուս և վառելիք տեղափոխող ավտոշարասյուներ: Ինը մարդ է զոհվել, չորսը` վիրավորվել. հայտնել է Համայի նահանգապետ Մոհամադ Քրիշտատին:
Ավելի վաղ սիրիական «Ալ Վաթան» թերթը, հղում անելով իր աղբյուրին, հաղորդել էր Սալալմիա-Ռաքքա մայրուղում գտնվող Վադի Ուզեյբ շրջանում ավտոբուսի վրա հարձակման մասին, որի արդյունքում զոհվել էր վեց մարդ: Պարբերականի տեղեկություններով՝ սիրիացի զինվորականները մարտի են դուրս եկել ահաբեկիչների հետ, ինչի հետևանքով երթուղու մի հատվածը ժամանակավորապես արգելափակվել է:
«Ուղիղ ժամը 21.30-ին հարձակում է եղել վառելիքի բեռնատարների շարասյան և երեք ավտոբուսի վրա»,- Քրիշտատիի խոսքերն է մեջբերում սիրիական պետական հեռուստատեսությունը:
Ահաբեկիչները, նրա խոսքով, կիրառել են հրաձգային զենքեր: Վիրավորները տեղափոխվել են Սալամիա քաղաքի հիվանդանոց: