|
Փոխարժեքներ
08 06 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.54 |
| EUR | ⚊ | € 428.98 |
| RUB | ⚊ | ₽ 5.0046 |
| GBP | ⚊ | £ 496.57 |
| GEL | ⚊ | ₾ 138.38 |
Հայաստանում Ռուսաստանի դեսպանությունը իր խորին ցավակցությունն է հայտնել Ճամբարակում բնակելի շենքի պայթյունի հետևանքով զոհվածների ընտանիքներին և մտերիմներին։
«Մեր խորին ցավակցությունն ենք հայտնում Ճամբարակ քաղաքում բնակելի շենքի պայթյունի հետևանքով զոհվածների հարազատներին և մերձավորներին: Տուժածներին մաղթում ենք շուտափույթ ապաքինում»,–ասված է գրառման մեջ:
Ավելի վաղ Yerkir.am–ը հայտնել էր, որ հունիսի 11-ին՝ ժամը 08։34-ին, Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ճամբարակ քաղաքի Գարեգին Նժդեհի փողոցի շենքերից մեկի բնակարաններից մեկում հրդեհ է բռնկվել։ Պայթյունի ու դրա հետևանքով առաջացած փլուզման պատճառով զոհվել է 5 մարդ, 12-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։