կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2020-12-29 17:37
Աշխարհ

Ռուս-թուրքական համագործակցության բարձրագույն մակարդակի խորհուրդը կհրավիրվի, երբ իրավիճակը թույլ տա. Լավրով

Ռուս-թուրքական համագործակցության բարձրագույն մակարդակի խորհուրդը կհրավիրվի, երբ իրավիճակը թույլ տա. Լավրով

Ռուս-թուրքական համագործակցության բարձրագույն մակարդակի խորհրդի հերթական հանդիպումը տեղի կունենա, երբ հանգամանքները թույլ տան: Այս մասին երեքշաբթի հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը՝ բացելով Ռազմավարական պլանավորման համատեղ խմբի հանդիպումը Թուրքիայի արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուի հետ:

«Մենք բանակցություններ ենք վարում հարցերի լայն շրջանակի շուրջ, որոնք պետք է պատրաստենք ամենաբարձր մակարդակի համագործակցության խորհրդի հաջորդ նիստի քննարկման համար, որը մեր նախագահները կանցկացնեն՝ հենց հանգամանքները թույլ տան», - ասել է նա:

Ռուսաստանի արտգործնախարարն ասել է, որ իր թուրք գործընկերոջ հետ կքննարկի տնտեսության իրավիճակը, քաղաքական երկխոսությունը, մշակույթը և հումանիտար փոխանակումները, կրոնական կապերը և զբոսաշրջությունը: Բացի այդ՝ կողմերը կքննարկեն սիրիական կարգավորման հարցով Աստանայի ձևաչափի աշխատանքը, իրավիճակը Լիբիայում և Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիրը:

«Մեր համագործակցության աշխարհագրությունը և՛ Սևծովյան տարածաշրջանն է, և՛ Կենտրոնական Ասիան, որոնց շուրջ մենք կցանկանայինք շարունակել արդյունավետ տեսակետների փոխանակումը: Եվ՝ գլոբալ առումով. մենք համագործակցում ենք միջազգային կառույցներում՝ առաջին հերթին ՄԱԿ-ում, ԵԱՀԿ-ում, ԵԽ-ում: Այս բոլոր հարցերի շուրջ կարծիքների փոխանակումն օգնում է համակարգել դիրքերը, ավելի լավ հասկանալ միմյանց: Մենք շատ բարձր ենք գնահատում մեր բազմակողմանի և վստահելի երկխոսությունը»,- շեշտել է Լավրովը:

Համագործակցության բարձր մակարդակի խորհուրդը ստեղծվել է Ռուսաստանի և Թուրքիայի նախագահների կողմից 2010 թ.։ Խորհուրդը կոչված է համակարգելու քաղաքական, առևտրային, տնտեսական, մշակութային և հումանիտար համագործակցության նախագծերի իրականացումը: