|
Փոխարժեքներ
09 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.54 |
| EUR | ⚊ | € 441.83 |
| RUB | ⚊ | ₽ 4.7262 |
| GBP | ⚊ | £ 501.4 |
| GEL | ⚊ | ₾ 141.43 |
Ռուս խաղաղապահները ամեն ժամ աշխատում են Լաչինի միջանցքում ստեղծված իրավիճակը կարգավորելու համար և կապի մեջ են կողմերի հետ։ Այդ մասին ուրբաթ օրը հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի հետ բանակցություններից հետո կայացած մամուլի ասուլիսում։
«Իհարկե, մենք դիտարկել ենք այն իրավիճակը, որն այժմ ամենամեծ հետաքրքրություն է ներկայացնում՝ իրավիճակի սրումը Լաչինի միջանցքում: Մենք հաստատեցինք, որ ռուս խաղաղապահներն աշխատում են բառացիորեն ամեն ժամ՝ համապատասխան կողմերի հետ շփումներում իրավիճակը կարգավորելու համար»,- ասաց նա։
«Եվ մենք կողմ ենք, որպեսզի հնարավորինս արագ վերականգնվեն տրանսպորտային կապերը և լուծվեն հանքաքարի հանքավայրերի շահագործման հետ կապված տարաձայնությունները, թեման հին է, ժառանգություն է ստացել Խորհրդային Միությունից, և, իհարկե, անհրաժեշտ է. որքան հնարավոր է շուտ թուլացնել լարվածությունը»,- հավելել է Լավրովը։
Ռուսաստանը, ինչպես ոչ ոք, շահագրգռված է Հայաստանի և Ադրբեջանի միջև կայուն և արդար խաղաղությամբ և հակամարտությունների կանխմամբ. ասաց ռուս նախարարը։