Փոխարժեքներ
23 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մեւլյութ Չավուշօղլուն հայտարարել է իր ռուս գործընկերոջ՝ Սերգեյ Լավրովի հետ Ադրբեջանի սահմանների անվտանգությունը քննարկելու մտադրությունների մասին, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
«Մենք համագործակցում ենք Ռուսաստանի հետ շատ ոլորտներում, նույնիսկ եթե որոշ հարցերում մեր հայացքները տարբերվում են: Մենք նաեւ կքննարկենք Ադրբեջանի եւ Հայաստանի թեման: Անհրաժեշտ է, որպեսզի Ադրբեջանի սահմանների անվտանգությունն ապահովվի միջազգային իրավունքի միջոցների շրջանակում: Այդ հարցում մենք դիտարկում ենք քայլերը, որոնք անհրաժեշտ կլինի ձեռնարկել», ասել է նա:
Լավրովը եւ Չավուշօղլուն հանդիպելու են դեկտեմբերի 29-ին Սոչիում։ Այս օրերին Սյունիքում տեղի է ունենում սահմանների տեղորոշման գործընթացը, որն, ըստ վարչապետի, իրականացվում է բանավոր պայմանավորվածությամբ։ Դրա արդյունքում Սյունիքի ճանապարհներն անցնում են ռուս-թուրքական վերահսկողության տակ, տեղորոշումն անցկացվում է ռուս-թուրքական պայմանավորվածություններով։ հայաստանը մասնակից չէ դրան, Հայաստանի մասնակցությունը բացառվում է այդ պայմանավորվածությունների տրամաբանությամբ։ Այդ մասին բացահայտ խոսում են թե ռուսները, թե թուրքերը։
Այսպես կոչված անվտանգության միջանցքներից մեկն անցնելու է Սյունիքով։ Ենթադրվում է, որ դրան հետեւելու է այսպես կոչված «Ադրբեջանի» ճանաչումը Հայաստանի կողմից։ Հեռանկարում, այլ «անվտանգության միջանցքների» ձեւավորմամբ ենթադրվում է, որ հերթը հասնելու է Հայաստանի եւ Թուրքիայի սահմաններին, որոնք որոշվել են 1921 թ․ ռուս-թուրքական պայմանագրերով, որոնց տակ Հայաստանի ստորագրությունը չկա։
2021-ի մարտին լրանում է Մոսկվայի պայմանագրի 100-ամյակը, Մոսկվան շտապեցնում է Անկարային՝ ավարտին հասցնելու սահմանների «դեմարկացիան», ռուսական պետության ներքին ու արտաքին անորոշությունների ու հնարավոր փլուզումների ֆոնին։
Ըստ ամենայնի, Նիկոլ Փաշինյանը սա նկատի ուներ, երբ ասում էր, որ Սյունիքում եւ Հայաստանում ստեղծվում է անվտանգության նոր համակարգ։