Փոխարժեքներ
04 03 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 393.69 |
EUR | ⚊ | € 411.09 |
RUB | ⚊ | ₽ 4.4047 |
GBP | ⚊ | £ 497.94 |
GEL | ⚊ | ₾ 141.36 |
Պաշտոնական այցով Բաքվում գտնվող` Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն հանդիպել է ադրբեջանցի պաշտոնակից Էլմար Մամեդյարովի հետ, որի ընթացքում անդրադարձել է Ղարաբաղյան հակամարտությանը:
Ըստ TRT Haber-ի` հանդիպումից հետո կազմակերպված համատեղ մամուլի ասուլիսում Չավուշօղլուն հայտնել է, որ Բրյուսելում՝ ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի շրջանակներում, հանդիպել է Հայաստանի արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանի հետ և նրան շնորհավորել է արտգործնախարար դառնալու առթիվ: Նա նշել է, որ հանդիպումը պայմանավորված չի եղել, սակայն, տեղի ունեցածը քաղաքավարության և մարդկային քայլ է, որն անհրաժեշտ է անել:
Չավուշօղլուն, սակայն, շեշտել է, որ ՀՀ ԱԳ նախարարին շնորհավորելը դեռևս չի նշանակում, որ Թուրքիան փոխել է տեսակետը Ադրբեջանի «օկուպացված հողերի» հարցում: «Այն, ինչ Ադրբեջանը կընդունի, մենք էլ կընդունենք, իսկ այն, ինչ չի ընդունի, Թուրքիան նույնպես չի ընդունի»,- ասել է նա: