կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-04-18 23:32
Աշխարհ

Լավրովը և Չավուշօղլուն քննարկել են իրավիճակը Լիբիայում

Լավրովը և Չավուշօղլուն քննարկել են իրավիճակը Լիբիայում
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը Թուրքիայի ԱԳ նախարար Մեվլութ Չավուշօղլիի հետ հեռախոսազրույցում քննարկել է իրավիճակը Լիբիայում: Կողմերը մտահոգություն են հայտնել երկրում իրավիճակի սրման կապակցությամբ, մասնավորապես` Տրիպոլիում տարբեր զինված խմբավորումների միջև բախումների կապակցությամբ, որի հետևանքով եղան շատ զոհեր: Այս մասին հաղորդում է РИА Новости-ն:

Պաշտոնյաները քննարկել են նաև իրավիճակը Սիրիայում, մասնավորապես Սիրիայի հարցով բարձր մակարդակով հերթական հանդիպման նախապատրաստական աշխատանքների ընթացքը: