Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Թուրքիայի ԶՈւ 25 զինծառայող Ադրբեջան է մեկնել։ Նրանք տեղակայվելու են Աղդամում ստեղծվելիք ռուս-թուրքական մշտադիտարկման կենտրոնում, որն աշխատանքները կսկսի հունվարին։
Այս մասին գրում է թուրքական NTV հեռուստատեսության կայքը։ Նշվում է, որ առաջիկայում թուրք զինծառայողների թիվը նախատեսվում է հասցնել մինչև 60-ի։
Ըստ աղբյուրի՝ կենտրոնում տեղակայվելու են սպաներ ու ենթասպաներ, որտեղ համատեղ ուսումնասիրվելու են ռուսական ստորաբաժանումների ցամաքային մշտադիտարկումների և անօդաչու թռչող սարքերի հետախուզության արդյունքները։ Կենտրոնում սպաներ և ենթասպաներ են լինելու։
Նշվում է, որ բացի կենտրոնում գործունությունից, Թուրքիայի ԶՈւ֊ն նաև աջակցելու է Ադրբեջանին՝ «մարդասիրական օգնության» և ականզերծման աշխատանքների տեսքով։
Հիշեցնենք, որ Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը դեկտեմբերի 18-ին հայտարարեց, որ Աղդամում կենտրոնի կառուցման աշխատանքներին հետևում է մեկ թուրք գեներալ և ևս 100-հոգանոց թուրքական անձնակազմ։ Դրանից երկու օր առաջ՝ դեկտեմբերի 16-ին, թուրքական կողմը հայտարարեց, որ Թուրքիայի զինված ուժերի ականազերծման հատուկ թիմի 136-հոգանոց անձնակազմը ժամանել էր Ադրբեջան՝ Արցախում ականազերծման և ինքնաշեն պայթուցիկներից մաքրման աշխատանքներում Ադրբեջանի բանակին օգնելու համար։