|
Փոխարժեքներ
27 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.93 |
| EUR | ⚊ | € 402.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.4786 |
| GBP | ⚊ | £ 480.65 |
| GEL | ⚊ | ₾ 139.06 |
Շաբաթ` հունվարի 30-ին, իր աշխատանքները կսկսի Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունների դադարեցման վերահսկման ռուս-թուրքական կենտրոնը: Այս մասին հայտնել է Թուրքիայի ազգային պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը. հայտնում է ՏԱՍՍ-ը:
Թուրք նախարարի խոսքով` կենտրոնում կծառայեն մեկ գեներալ և 38 թուրք զինվորականներ:
Հիշեցնենք, որ Թուրքիայի առաջնորդ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախորդ տարվա նոյեմբերին հայտարարել էր Անկարայի` Ռուսաստանի Դաշնության հետ համատեղ կենտրոնի միջոցով հրադադարի ռեժիմի դիտարկման և վերահսկման գործողություններ իրականացնելու մտադրության մասին: Ավելի ուշ Ռուսաստանի արտգործնախարարությունը բացատրել էր, որ այս կենտրոնը առնչություն չունի խաղաղապահների գործունեության հետ: