Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Այսօր՝ հունիսի 23-ին, Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը լուսանկարներ է հրապարակել Նախիջևանի առանձին համազորային բանակի և Թուրքիայի Զինված ուժերի միջև հունիսի 21-23-ն անցկացվող մարտավարական վարժանքներից։ Կադրերում երևում է, որ Ադրբեջանը Bayraktar TB2 տեսակի անօդաչուներ է տեղակայել Նախիջևանի՝ վերջերս պաշտոնապես բացված աերոդրոմում։ Այս մասին հաղորդում է «Ռազմինֆո»-ն:
«Ադրբեջանի ՊՆ-ն հայտնում է, որ վարժանքների ընթացքում Նախիջևանի Գերագույն մեջլիսի նախագահ Վասիֆ Թալիբովը հանդիպել է Թուրքիայում Bayraktar TB2 ԱԹՍ-ների դասընթացներ անցած սպայական ու ենթասպայական անձնակազմի հետ»:
«Ռազմինֆո»ն արդեն գրել էր, որ դատելով բաց աղբյուրների և արբանյակային լուսանկարների վերլուծությունից, Նախիջևանի միջազգային օդանավակայանի հարևանությամբ տեղակայված աերոդրոմն արդեն իսկ շահագործվում էր ու ավարտուն վիճակում էր նախքան 2020թ․ պատերազմը։
Ընդհանուր առմամբ կառուցվել է ուղղաթիռների և ինքնաթիռների պահպանման համար 8 անգար, կայանատեղիներ, օժանդակ շինություններ, վերակառուցվել է մեկ թռիչքուղի, իսկ 2021թ․ մայիսի 10-ին աերոդրոմի բացման արարողությունը պայմանավորված էր Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի այցով։