Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Ինչպես հաղորդում է artsakhpress.am-ը, մի շարք ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ օգոստոսի 5-ի լույս 6-ի գիշերն ադրբեջանական զինուժն Աղդամի հատվածում ունեցել է հայկական գնդակից վիրավոր ավելի քան երկու զինծառայող։
Ինչպես տեղեկացնում է «Արցախպրես»-ը՝ հղում անելով ՌԱԶՄ. info-ին, Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն այս պահին տեղեկությանը չի արձագանքել։
Համաձայն վերոհիշյալ լրատվակայքերի՝ «հայկական կողմը կրակ է բացել օգոստոսի 5-ի գիշերը», իսկ ադրբեջանցիներին հաջողվել է իրենց վիրավոր զինծառայողներին շտապօգնության մեքենայով դուրս բերել միայն լուսաբացին մոտ։ Վիրավորներին ավտոմեքենաներով դուրս են բերել Միրաշալլը գյուղի մերձակայքից և տարել դեպի Սարըջալը գյուղում տեղակայված հոսպիտալ։ Նրանց անձնական տվյալներն ու առողջական վիճակի մասին որևէ բան չեն հայտնում։ Աղբյուրները վիրավորների հստակ թիվ չեն նշում, սակայն շեշտում են՝ շատ հնարավոր է, որ նրանց թիվը 2-ից ավել է։
Նկատենք, որ ՊԲ տվյալներով՝ օգոստոսի 5-ի լույս 6-ի գիշերնադրբեջանական զինուժը դիվերսիոն ներթափանցման հերթական փորձն է նախաձեռնել, որի հետևանքով ունի մեկ զոհ ու մի քանի վիրավոր։ Չի բացառվում, որ վերոհիշյալ վիրավորները հենց այս դիվերսիայի հետևանքով են արձանագրվել, իսկ զոհը, ինչպես հաղորդում է ՊԲ-ն, Սահիլ Յաշարօղլու Թառլանլըն է, որի զոհվելու փաստն Ադրբեջանի ՊՆ-ն հաստատել է։ Բացի այդ, ադրբեջանական կողմը հիշատակում է 20-ամյա զինծառայող Ֆարհադ Ազադ օղլու Ռահիմովին՝ որպես «հայկական գնդակից» վիրավոր առաջնագծում։ Միգուցե նա վիրավորներից մեկն է։
Հիշեցնենք, որ հուլիսի 31-ից մինչ օրս հայ-ադրբեջանական սահմանում լարված վիճակ է։ Ադրբեջանական կողմը պարբերաբար խախտում է հրադադարի ռեժիմը, ձեռնարկում հետախուզադիվերսիոն հարձակման փորձեր, առաջնագծի տարբեր հատվածներում գրանցվել է փոխհրաձգություն։ ՊԲ պաշտոնական տվյալներով՝ նշված ժամանակահատվածում հայկական կողմն առաջնագծում ունեցել է 6 զոհ, ադրբեջանական կողմը՝ առնվազն 16։