Փոխարժեքներ
12 05 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.25 |
EUR | ⚊ | € 439.39 |
RUB | ⚊ | ₽ 4.7251 |
GBP | ⚊ | £ 516.22 |
GEL | ⚊ | ₾ 141.96 |
Հոկտեմբերի 18-ին վարչապետը Գորիսում հրավիրեց խորհրդակցություն համայնքի ղեկավարների մասնկցությամբ և այնտեղ առջարկեց, որ մենք անցնենք ինքնապաշտպանության և Սյունիքի պաշտպանության կորդինատոր նշանակվեց գեներալ Արտակ Դավթյանը: «Սահմանամերձ շրջաններում ստեղծված իրավիճակի, առկա խնդիրների, լուծման ուղիների, սահմանների ճշգրտման, պահպանության և անվտանգության ապահովման հարցերի շուրջ» խորագրով Ազգային Ժողովի աշխատանքային քննարկման ժամանակ ասաց Կապանի համայնքապետ Գևորգ Փարսյանը՝ անդրադառնալով Սյունիքում ստեղծված իրավիճակին:
«Մենք շատ արագ ինքնակազմակերպվեցինք և անցանք մեր բնակավայրերի պաշտպանությանը: Ինչո՞ւ եմ ասում ինքնակազմակերպվեցինք, որովհետև ցավոք սրտի, այդ ժամանակահատվածում մենք ամբողջովին մենակ էինք, ընդհանրապես ոչ մի աջակցություն չունեինք՝ ո՛չ կառավարությունից, ո՛չ էլ որևէ այլ տեղից:
Այն ժամանակ մենք ցուցում ստացանք հենց գեներալ Դավթյանից, որ զբաղեցնենք մեզ համար շահավետ դիրքեր՝ ՀՀ Սահմանին, թե սահմանից դուրս, որովհետև դա շատ կարևոր էր մեր բնակավայրերի անվտանգության ապահովման համար: Մենք, բնականաբար, ընտրեցիքն այն բնագիծը, որը որոշակի առումով հեռու էր մեր բնակավայրերից»: