Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Մենք թեպետ ունենք ապակենտրոնացված գործելաձև, բայց գաղափարական կենտրոնացված հիմք ունենք՝ Yerkir.am-ի հետ զրույցում ասաց ՀՅԴ Ֆրանսիայի երիտասարդական միության անդամ Նժդեհ Գարագավորյանը՝ մեջբերելով ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի արտահայտությունը, թե՝ ՀՅԴ-ն պառակտված է, կան դրսի և ներսի դաշնակցականներ և դրսի դաշնակցականների հետ ավելի հեշտ է կառուցողական հարաբերություններ հաստատել:
«Մեզ փորձել որևէ ձևով բաժանել մեր Հայաստանի ընկերներից՝ դա ձախողման դատապարտված փորձ է: Արդեն 130 տարի է փորձ է արվում և ձախողվում»,-ասաց նա։
Նժդեհը Ֆրանսիայից է ժամանել Հայաստան և պատմում է, որ երբ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը Փարիզում էր, իրենք էլ իրենց հերթին են ցույց տվել, որ մերժում են ԿԳՄՍ նախարարության կողմից բարձրագույն կրթությանն ու գիտությանն առնչվող փոփոխությունների փաթեթը :
Հայաստանում մայիսին ՀՀ վարչապետի հրահանգով դատարանների մուտքերը փակելուն անդրադառնալով՝ ՀՅԴ ՖԵՄ անդամը նշեց. «Երբ Հայաստանում դատարանները պաշարված էին, որը վտանգավոր քայլ էր և կարող էր պետությունը տանել անկման՝ ոստիկաններն ուժ չկիրառեցին, սակայն օրերս ԿԳՄՍ նախարարության մուտքի մոտ ոստիկանության կողմից անհամաչափ ուժ կիրառվեց ՀՅԴ ՀԵՄ անդամների նկատմամբ՝ ինչն անընդունելի է: Մենք մեր անվերապահ զորակցությունն ենք հայտնում ՀՅԴ Հայաստանի երիտասարդական միության անդամներին, կիսում ենք իրենց պայքարը և հասկանում ենք խնդրի կարևորությունը»:
Հիշեցնենք, որ 18 երկրներից Հայաստան են ժամանել ՀՅԴ երիտասարադական միության 55 անդամներ՝ մասնակցելու խորհրդաժողովին, որտեղ քննարկվում են միությունների ռազմավարական, դաստիարակչական, կազմակերպչական, քարոզչական, արտաքին հարաբերական եւ այլ ոլորտների աշխատանքների նախագծերը:
Նարա Մարտիրոսյան
Մանրամասները՝ տեսանյութում