|
Փոխարժեքներ
07 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.7 |
| EUR | ⚊ | € 445.38 |
| RUB | ⚊ | ₽ 4.9058 |
| GBP | ⚊ | £ 512.84 |
| GEL | ⚊ | ₾ 140.39 |
Նոյեմբերի 26-ին խորհրդարանական ցուցարարների դեմ օգտագործված ոստիկանական ուժերը ցույց տվեցին, որ պետությունը չունի ռազմաքաղաքական ճգնաժամերը հաղթահարելու ռազմավարություն: Այս մասին գրված է «Մարդու իրավունքների ուսուցման և մոնիթորինգի» հասարակական կազմակերպության (EMC) նախնական գնահատման զեկույցում:
«Օրենսդիր մարմնի խաղաղ շրջափակումը չի անցել հավաքների սահմանադրական իրավունքից: Կառավարության կողմից ուժի կիրառումը միայն ծառայում է հասարակության մեջ վախ սերմանելու և բողոքի ալիքը ճնշելու համար»,- ասված է զեկույցում:
Ըստ EMC-ի, կառավարությունը չի փորձել խորհրդարանի գործունեությունը վերականգնելու համար կիրրառել այլընտրանքային, պակաս սահմանափակող մեթոդներ: Փոխարենը սահմանափակել է նրա ցույցերի իրավունքը: Միևնույն ժամանակ, ցուցարարների դեմ օգտագործվել են անհամաչափ ուժ և ճնշող մեխանիզմներ, որոնք կարող են ազդել ապագայում հավաքների օրինական իրավունքի լիարժեք օգտագործման վրա»,- ասված է զեկույցում:
EMC-ն իշխող կուսակցությանը կոչ է արել միջոցներ գտնել իրավիճակը կարգավորելու և ինտերակտիվ ռեժիմին անցնելու, և խորհրդարանական արդար ընտրություններ ապահովելու համար: