Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 390.14 |
EUR | ⚊ | € 409.14 |
RUB | ⚊ | ₽ 3.75 |
GBP | ⚊ | £ 490.8 |
GEL | ⚊ | ₾ 142.52 |
Ես Հայաստանի ամենասովորական քաղաքացիներից մեկն եմ, հայ ժողովրդի ամենասովորական զավակներից մեկն եմ ու դրա համար գիտեմ, որ այս օրերին մեզանից շատերը ունեն մտահոգություններ, հարցեր, որոնք պետք է ստանան պատասխաններ՝ ըստ Yerkir.am-ի ասաց «Հայաստան» դաշինքի անդամ, ՀՅԴ անդամ Քրիստինե Վարդանյանը Էրեբունու ընտրողների հետ հանդիպմանը։
Նա առանձնացրել է երեք հարց, որոնց պատասխանները իր համար ակնհայտ են։
Նախ, եթե շատերը ասեն՝ հոգնել ենք ստեղծելուց ու տեսնելուց, թե այդ ստեղծածը ոնց է քանդվում, ու հարց տան հարթակի ուժերին՝ խո՞սք եք տալիս, որ ընտրություններից հետո լավ ենք ապրելու, բեմին կանգնած շատերը կխոստանան ու չեն անի։ Այնինչ «Հայաստան» դաշինքը այդպիսի խոստում չի տա, քանի որ գիտի՝ առանց աշխատանքի և միասնական պայքարի հաղթանակ ու լավ կյանք չի լինում։
«Այստեղ կանգնածները բացի գիտելիքից կարող են առաջարկել նաև նվիրվածություն, անխոնջ աշխատանք, առանց ակնկալիքի ու առանց պարգևավճարի աշխատանք, որպեսզի վերջապես մեր «ես»-ը նահանջի և մեր «մենքը» ապրի»,-ասաց նա։
Քրիստինե Վարդանյանը նշեց, որ մենք Հայաստանից գնալու տեղ չունենք, պետք է ուժ գտնենք՝ կերտելու այն հայրենքը, որտեղից ոչ թե արտագաղթում, այլ վերադառնում են։
Մանրամասն՝ տեսանյութում․