|
Փոխարժեքներ
29 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.18 |
| EUR | ⚊ | € 428.71 |
| RUB | ⚊ | ₽ 5.1754 |
| GBP | ⚊ | £ 494.02 |
| GEL | ⚊ | ₾ 138.15 |
Մեր ժողովուրդը, պարզվեց որ, շատ բարի է և օրինապաշտ, որովհետև ցանկացած ուրիշ դեպքում, երբ հայրենիքը այս օրին են գցում, այդ ղեկավարը 2-3 օրից ավելի չի մնում՝ ըստ Yerkir.am-ի հայտարարեց Հայրենիքի փրկության շարժման առաջադրած վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանը Հանրապետության հրապարակում։
«Պատերազմի ժամանակ Նիկոլ Փաշինյանը հասցրեց ամենածանր վիճակին․ կարար շուտ կանգներ, բայց ինքը այնպես արեց, որ ունենանք ամենածանր կորուստը և ինքն էլ ունեցավ այդ կորուստը, որովհետև իր վրա է դա։ Դուրս գալուց նույնն է անելու։ Ինքը դուրս կգա այն պահին, երբ ամենամեծ վնասը կբերի մեր պետությանը։ Դա բնավորություն է՝ խասիաթ է։ Եվ հիմա մեզանից է կախված, որ այդ պրոցեսը արագացնենք»,-ասաց Վազգեն Մանուկյանը։
Մանրամասն՝ տեսանյութում․