կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2011-10-17 17:13
Հասարակություն

Այս ձմռանն էլ մրգատու ծառերով կտաքանան

Այս ձմռանն էլ մրգատու ծառերով կտաքանան

Վայոց ձորի որոշ գյուղերի բնակիչներ հատում են իրենց տնամերձերի մրգատու ծառերը՝ ձմռանը տները տաքացնելու համար:

 

«Որոշել եմ, որ մի քանի օրից պիտի այգուս շատ ծառեր, որոնք քիչ բերք են տալիս, կտրել. մի 4-5 կուբամետր փետ կլինի: Աթարի հետ այս ձմեռն էլ կհանենք»,- «Երկիր»-ի թղթակցին ասել են Ռինդ գյուղում:

 

Իսկ Թառաթումբում մեր թղթակցին ասել են, որ վառելափայտ գյուղում չի վաճառվում, իսկ եթե բերում են, շատ թանկ են վաճառում` 1 խորանարդ մետրը 16-18 հազար դրամ: «Անտառային տեղեր կան, բայց չեն թողում մի չոփ բերենք, ու ստիպված պիտի հողամասի մի քանի ծառ կտրեմ, որ աթարի հետ յոլա գնանք»,- ասում է թառաթումբցի տիկին Անուշը:

 

Ներկայումս գազիֆիկացված են Վայոց ձորի 44 համայնքներից միայն 11-ը (25 տոկոսը), որտեղ բաժանորդների թիվը 6447 է, հավանական բաժանորդներինը` 2956: