|
Փոխարժեքներ
28 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.47 |
| EUR | ⚊ | € 449.14 |
| RUB | ⚊ | ₽ 4.9007 |
| GBP | ⚊ | £ 514.56 |
| GEL | ⚊ | ₾ 141.58 |
Ամերիկայի Սան Ֆրանցիսկո քաղաքի հայ համայնքը երթ է անցկացրել հանուն Արցախում խաղաղության, որի ընթացքում «Ոսկե դարպասներ» կամուրջը պատվել է հայկական եռագույնով: Այս մասին հայտնում է «Ամերիկայի ձայն»-ը:
Ակցիայի մասնակիցներն աշխարհի զարգացած երկրներից պահանջել են լիարժեք ջանք գործադրել Լեռնային Ղարաբաղում պատերազմը բացառելու ու հատկապես խաղաղ բնակչությանը պաշտպանելու ուղղությամբ:
Ցույցի ընթացքում հայկական դուդուկի երաժշտության ներքո ներկաները մեկ րոպե լռությամբ հարգել են պատերազմում զոհվածների հիշատակը: Նրանք պարզել են Հայաստանի ու Արցախի դրոշները, ինչպես նաև պաստառներ` «Ամուր Արցախ», «Խաղաղություն Հայաստանին» և «Արցախը Հայաստան է» կարգախոսներով: