կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2020-12-19 11:07
Տարածաշրջան

ԵՄ-ն հետաքրքրություն է հայտնել Ադրբեջանի հետ գազային համագործակցության զարգացման հարցում

ԵՄ-ն հետաքրքրություն է հայտնել Ադրբեջանի հետ գազային համագործակցության զարգացման հարցում

Եվրամիությունը ցանկանում է Ադրբեջանի հետ կնքել գործընկերության նոր համաձայնագիր, այդ թվում`գազի գնումների վերաբերյալ, ինչպես նաև մասնակցել Լեռնային Ղարաբաղի կարգավորման գործընթացին: Այդ մասին ուրբաթ հայտարարել է ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը ԵՄ-Ադրբեջան գործընկերության խորհրդի նիստից հետո:

«ԵՄ-ն ցանկանում է Ադրբեջանի հետ նոր հավակնոտ և համապարփակ համագործակցության պայմանագիր կնքել` հիմնված ժողովրդավարության, մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների հարգանքի վրա: Սա կնպաստի Ադրբեջանի տնտեսության դիվերսիֆիկացմանը և մեր առևտրային հարաբերությունների զարգացմանը, ինչպես նաև կնպաստի մեր գործընկերության` առավել լայն ձևով զարգացմանը»,- ասել է Բորելը և հավելել. «ԵՄ-ն պատրաստ է աջակցել և ձևավորել Լեռնային Ղարաբաղի հակամարտության երկարաժամկետ կարգավորումը՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի հետ սերտ համագործակցությամբ»:

Իր հերթին, ընդլայնման հարցերով եվրահանձնակատար Օլիվեր Վարգելին ընդգծել է Եվրամիության հետաքրքրությունը Ադրբեջանի հետ գազային համագործակցության զարգացման հարցում: Նա մեկ անգամ ևս հիշեցրել է, որ Բրյուսելը նախատեսում է մինչև տարեվերջ Ադրբեջանից ստանալ գազի առաջին մատակարարումը Հարավային գազային միջանցքով, նաև նշել է, որ Բրյուսելը ուսումնասիրում է գազի փոխանցման այդ նախագծի` Արևմտյան Բալկաններ տարածելու հնարավորությունը: