կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2020-12-18 17:44
Քաղաքական

Ամեն ինչ անելու եմ, որ բարձունքները GPS-ով թշնամուն վաճառած անձինք հայտնվեն ցմահ դատապարտյալի կարգավիճակում․ Մակինյան

Ամեն ինչ անելու եմ, որ բարձունքները GPS-ով թշնամուն վաճառած անձինք հայտնվեն ցմահ դատապարտյալի կարգավիճակում․ Մակինյան

Փաստաբան, Արցախյան երկրորդ պատերազմի մասնակից, N զորամասի գումարտակի հրամանատարի տեղակալ Ամրամ Մակինյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով Սյունիքում բարձունքները թշնամուն հանձնելու որոշմանը։

Գրառումը ներկայացնում ենք ստորեւ․

«Այն անձինք, ովքեր անհայտ ծագում ունեցող ադրբեջանական GPS սարքերի միջոցով այսօր որոշում են հայ-ադրբեջանական սահմանները՝ Կապանի եւ Գորիսի բարձունքները հապճեպ կերպով տալով թշնամուն, ենթարկվելու քրեական պատասխանատվության պետական դավաճանության համար։

Ես՝ Ամրամ Մակինյանս, անելու եմ ինձնից կախված ամեն ինչ, որ իմ եւ իմ մարտական ընկերներ զինվորիների կողմից պահված բարձունքները GPS սարքերի միջոցով թշնամուն վաճառած եւ Սյունիքի ողնաշարը կոտրած բոլոր անձինք հայտնվեն քրեակակատարողական հիմնարկներում ցմահ դատապարտյալի կարգավիճակում»։