|
Փոխարժեքներ
19 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.34 |
| EUR | ⚊ | € 407.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.3346 |
| GBP | ⚊ | £ 483.25 |
| GEL | ⚊ | ₾ 139.6 |
Mediaport տելեգրամյան ալիքը գրում է.
«ՀՐԱՏԱՊ. Պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանը Նիկոլ Փաշինյանի հրահանգով երեկ գաղտնի պայմանագիր է ստորագրել ռուսական կողմի հետ՝ Սյունիքի դիրքերի պաշտպանությունը հանձնելով ռուս սահմանապահներին:
Ըստ էության, ռուս սահմանապահների և ադրբեջանցի զինծառայողների շփման գիծը որոշել են ռուսներն ու ադրբեջանցիները՝ առանց հայկական կողմի նույնիսկ մասնակցության:
Սա վերջին մեկ ամսում Փաշինյանի կառավարության կողմից ժողովրդից գաղտնի ստորագրվող երկրորդ փաստաթուղթ է, որով զիջվում է Հայաստանի ինքնիշխանությունը:
Հավելենք, որ կառավարության անդամներից մի քանիսը դեմ են եղել պայմանագրի ստորագրմանը, բայց Փաշինյանը պնդել է՝ հասկացնել տալով, որ սա է իր իշխանությունը երկարաձգելու ձևը:
@Mediaport-ը փորձեց պարզաբանում ստանալ ՀՀ ՊՆ-ից, սակայն՝ ապարդյուն: Խնդրում ենք ԶԼՄ-ներին հարցում ուղարկել ՊՆ՝ պահանջելով հրապարակել Վաղարշակ Հարությունյանի և ՌԴ ՊՆ ներկայացուցչի միջև ստորագրված գաղտնի փաստաթղթի բովանդակությունը»: